HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի մի շարք գյուղերում կարկուտը վնասել է այգիներ և ցանքատարածքներ

Հունիսի 10-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ, Ցողամարգ, Արեգնադեմ, Թորոս, Գոգահովիտ, Ողջի, Մայիսյան, Կապս, Գուսանագյուղ, Հովտաշեն և Սառնաղբյուր գյուղերում կարկուտ է տեղացել:

Կարկուտի հետևանքով նշված գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ: Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ը չի վերահսկում վերոհիշյալ գյուղերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter