Հրաժեշտ զենքին. վիճակագրություն
2013 թ. 5 ամսվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները ՀՀ տարածքում առգրավել, հայտնաբերել, կամ բնակչությունը կամավոր հանձնել է 448 միավոր հրազեն և 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ:
Նշված 448 միավոր հրազենից 75-ը կամ 16.7%-ն առգրավվել է, 66-ը կամ 14.7%-ը՝ հայտնաբերվել, իսկ 307-ը կամ 68.6%-ը՝ հանձնվել կամավոր:
448 միավոր հրազենից 52-ը եղել է ատրճանակ, 36-ը՝ ինքնաշեն ատրճանակ, 19-ը՝ ինքնաշեն կրակող սարք, 41-ը՝ ինքնաձիգ, 4-ը՝ ինքնաշեն ինքնաձիգ, 283-ը՝ տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, 11-ը՝ տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն նռնականետ, 2-ը՝ գնդացիր և այլն:
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 46101 փամփուշտ, 187.1 մետր դետոնացիոն քուղ, 101 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 248 նռնակ, 41 ինքնաշեն նռնակ, նռնակի 176 պայթուցիչ, 82 պայթուցիկ սարք, 5.8 գ պայթուցիկ նյութ, 33 ական և արկ, 404 ճայթիչ և 126 այլ ռազմամթերք:
Հաշվետու ժամանակահատվածում Երևանում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր են հանձնվել 61 միավոր հրազեն և 18 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը կազմում է հանրապետությունում ընդհանուր հայտնաբերված կամ կամավոր հանձնված զենքի 13.6%-ը: Նշված 61 միավոր հրազենից 22-ը կամ 36.1%-ը առգրավվել է, 26-ը կամ 42.6%-ը՝ հայտնաբերվել է, իսկ 13-ը կամ 21.3%-ը՝ հանձնվել կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2013» միջոցառման 1-ին փուլը:
Միջոցառման 1-ին փուլի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր է հանձնվել ապօրինի պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:
2013 թ. 5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 30 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի դիմաց:
Նշված 30-ից բացահայտվել է 26-ը կամ 86.7 տոկոսը՝ նախորդ տարվա 81 տոկոսի դիմաց (2012 թ.՝ 42-ից բացահայտվել է 34-ը):
Արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի նվազում 12-ով կամ 28.5 տոկոսով:
2013 թ. 5 ամսվա ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության 232 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 190-ի դիմաց: Այս 232-ից բացահայտվել է 227-ը կամ 97.8 տոկոսը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել