HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն գնվել է Երևան-Բաթում-Երևան երթուղու «Արմենիա» գնացքի 344 տոմս

Ամառային ուղևորափոխադրումների բացման նախօրեին՝ հունիսի 10-ի դրությամբ, արդեն գնվել է Երևան-Բաթում-Երևան երթուղում աշխատող «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս: Անցյալ տարվա հետ համեմատ դիտվում է տոմսերի պահանջարկի ակնհայտ աճ. 2012 թվականին հունիսի 10-ի դրությամբ վաճառվել էր 200 տոմս:

Իսկ հունիսի 15-ին մեկնող այս սեզոնի առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքի 84 տոմսն արդեն գնված է: Անցյալ տարի առաջին գնացքի համար վաճառվել էր 77 տոմս:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի՝ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցեց 50 հազարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter