HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը

Հունիսի 14-ին Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը տեղի կունենա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Համաժողովն արդյունավետ հարթակ է դեղագործության ոլորտի մասնավոր և հանրային շահառուների համար՝ ծանոթանալու Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումներին, քննարկելու ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր, ինչպես նաև ուսումնասիրելու համագործակության նոր հնարավորություններ:

Համաժողովը բաղկացած է երկու նիստից։ «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում» թեմայով նիստի ընթացքում կներկայացվեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։

Համաժողովի երկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Այս նիստի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ընկերությունները, նոր ձեռբերումները, արտադրանքները, ինչպես նաև տեխնոլոգիաները և գիտական հայտնագործություններն ու դեղագործության ոլորտում նորարարական լուծումները։

Համաժողովին զուգահեռ կանցկացվի դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջին ձեռքբերումները։

Համաժողովը կազմակերպում է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Համաժողովին աջակցում են նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Զարգացման հայկական գործակալությունը և Երևանի պետական բժշկական համալսարանը։

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter