Սերժ Սարգսյանը շնորհել է դիվանագիտական աստիճաններ
Հունիսի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել Արմեն Մելքոնյանին (Եգիպտոսի Արաբական Հանրապտությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան), Միքայել Մինասյանին (Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան), Հրանտ Պողոսյանին (Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան):
Սերժ Սարգսյանը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհել Լևոն Ամիրջանյանին (Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար), Արմեն Եգանյանին (Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան), Արմեն Լիլոյանին (Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական), Սարգիս Ղազարյանին (Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան), Տիգրան Մկրտչյանին (Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական), Արմեն Պապիկյանին (Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ), Գևորգ Պետրոսյանին (Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար)։
Դիվանագիտական աստիճան շնորհելիս Սերժ Սարգսյանը դեկավարվել է Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք է ընդունել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել