HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բայց ինչ պրիմիտիվ ենք

«Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ. դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»

Շաբաթ օրը Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս ստատուսը գրելու պատճառով «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանն ազատվել է աշխատանքից:

«Շանթից» որեւէ մեկնաբանություն ստանալ «Հետքին» չհաջողվեց: Ընդունարանից մի աղջիկ սկզբում ասաց, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արմեն Դուլյանն արձակուրդի մեջ է եւ ընդամենը մեկ շաբաթ եթերում չի լինի: Երբ խնդրեցինք ներկայանալ, նշեց, որ ճիշտ կլինի հեռուստաընկերության PR մասնագետի հետ զրուցենք, որովհետեւ նա է իրավասու լրագրողների վերաբերյալ մեկնաբանություններ տալ. «Բայց վաղը զանգեք, այսօր նա տեղում չէ»:

Հետո «Շանթի» աշխատակցուհին լրատվական ծառայության հեռախոսահամարը փոխանցեց, որ փորձենք «նրանցից մեկնաբանություն ստանալ»: Բայց այստեղից էլ հորդորեցին խոսել լրատվական ծառայության պետ Աղասի Հունանյանի հետ ու դարձյալ տվեցին ընդունարանի հեռախոսահամարը: Այս անգամ արդեն ընդունարանից հրաժարվեցին որեւէ հեռախոսահամար տրամադրելուց. «Բոլոր լրագրողներին էլ մերժում ենք, տնօրինությունից հեռախոսահամար ոչ մեկին չենք ասում»:

Լուսանկարը՝ Ա. Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (12)

karen
Ցավակցում եմ ,,Շանթ,, հեռուստաընկերությանը... Արմեն Դուլյանը իրոք այնտեղ անելու բան չուներ: Այսօրվա ,,Շանթ,,-ը իրականում շանթահարված է: Ռաբիզ, անճաշակ ու ոչինչ չասող սերյալներով աղտոտված այդ հզոր եթերը, վաղվա մեր նոր սերունդն է կերտում... Տասը տարի առաջ արհեստների ու արվեստների, ավանդույթների ու վարպետների քաղաք ներկայացնող Շանթից մի փորիկ կայծ է մնացել. ........
Vahagn
Եթե իրականում սա է պատճառը, ես թքած ունեմ Շանթ հեռուստաընկերության բոլոր հաղորդումների վրա վերից վար: Իսկապես ոչ թե պրիմիտիվ, այլ նաևց դրանից վերան մակարդակ ունեցող պատասխանատու կամ ներ ունի Շանթը, չէի սպասում: Ցտեսություն քեզ Շանթ: Ես իմ ընտանիքով չեմ նայելու Ձեզ, առանց էդ էլ ես անձամբ չէի էլ նայում: Մարդ դառան Վերվարածներով, էսօր ոտները ձգում են վերմակից առաջ:
Գեւորգ
,,Շանթը,, կարծես սկզբից վատ չէր սկսել, հետո լրիվ ,,համը հանեց,,: Հատկապես հիասթափվեցի էդ ահավոր անարվեստ ու սպեկուլյատիվորեն ձգած, տխմար սերիալներից (,,անծանոթը,, հատկապես:) Շատ ափսոս են այն մի քանի արժանավոր ու մակարդակով հաղորդավարները, որ դեռ աշխատում են այնտեղ (երեւի ստիպված) :
Alex
И я выключил этот канал в телике, и немало знакомых ребят так поступили, даже те кто предпочитал шант другим армянским каналам. Слабаки, не подобает ленинаканцам так унижаться,,
Gagik
Լավ է երեք նախադասություն չի գրել թե չէ Գորիսի գործը կջարդեին վրան, Տեսնես որ մի < խելոքն > ա վիրավորվել էդ գրառությունից
susan
ափսոս, որ ովհետև նա շատ ճիշտ և համարձակ մեկնաբանում էր . ամեն ինչ, երբեմն էլ դրանք համեմում էր հումորով.ուրեմն մարդն իրավունք չունի իր մտքերն արտահայտել. երևի պատճառ է ման եկել, որ ազատի աշխատանքից.
Tigran
Ես կասեի, որ ընդհանրապես Շանթը Արմեն Դուլյանի տեղը չէր, Արմենը ավելի լուրջ հերուստատեսությանն է արժանի, իսկ Շանթը այդպիսին չէ։ Արմենը լուրջ լրագրող է, և ճիշտ ասաց կուզենաի նրան տեսնել նորից Ազատություն ռադիոկայանում, կամ Հայաստանում հարգանքի արժանի միակ հեռուստատեսությունում՞ Գալա-ում։ Դարդ մի արա Արմեն, տաշած քարը գետին չի մնում։ P.S. Երբ որ դանակը ոսկորին է հասնում, տեղի է ունենում պոռթքում վ այլևս դրամը դեր չունի այստեղ։
Մեկը
Ժողովուրդ, 37 թվի հոտ է գալիս, չեք կարծում?
Հովհաննես Վարդանյան, լրագրող
հեռուստաընկերության էլ, ինչպես մյուս հեռուստաընկերություւնները գտնվում են պետության անմիջական հսկողության տակ: Վառ ապացույցն էլ լրագրող Արմեն Դուլյանի աշխատաքնից հեռացումը հեռուստաընկերությունից: Մի կողմից լսելով Ա. Դուլյանի տեսակետն ու տնօրինության հետ զրույցը պարզ է դառնում, որ այն կարխես պլանավորված, կանխատեսված հեռուցում էր աշխատանքից: Ֆեյսբուքյան գրառումն էլ առիթ էր այն իրագործելու համար: Եթե տվյալ հեռուստաընկերությունը վերահսկվում է պետության կողմից և խոսքի ազատության իրավունք չկա, դա դեռ չի նշանակում, որ լրագրողն էլ իր անձնական էջում համեմատականներ չպետք է տանի: -ի այս քայլը չեմ ընդունում, քանի որ ՀԻՄԱՆՎՈՐՎԱԾ պատճառաբանությունը բնավ էլ տեղին չէր արված...
Գեւորգ
Այստեղ է մեխը՝ (((.. Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները (!) իրենց պրիմիտիվության մակարդակով..))) Համոզված եմ, որ նախագահն ու կառավարությունն ոչ մի ուղղակի կապ չունեն այս դեպքում: Ավելի շուտ այս բնագավառի պստիկ թագավորիկի վիթխարի ինքնասիրությունն է խոցվել: Անմահ Անդերսենը այսպիսի տողեր է գրել ,,եւ ամենից ինքնասեր, հպարտ ու անմատչելին ծառաների ծառաներն էին ...,, Ա. Դուլյանը մի տեղ կգտնի անպայման:
Տիգրանուհի
Մեկնաբանությունը...Այս քայլով Շանթը լրիվ հեղինակազրկեց իրեն, նամանավանդ, որ սա ասվել է ֆբ-ում, թող գոհ լինեն, որ Դուլյանը դա հեռուստաընկերության եթերում չի ասել.....բա հետո էլ ազատ խոսքի մասին էին բարբաջում..,..
Tigran
Արմեն հուսով եմ քո այս քայլը և Կենտրոն հեռուստատեսությունում տված հարցազրույցը մի սկիզբ դառնան Հայաստանում «իսկական խոսքի ազատության» համար պայքարի։ Միշտ խոսքի ազատությունը սկիզբ են դնում հարգված լրագրողները, իսկ մնացածները ովքեր չեն պայքարում այդ իրավունքի համար՝ պարզապես ծախված մուտիլովչիկներ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter