Հենրիկ Մուրադյանը նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար, Հայկազ Բաղմանյանի զինծառայությունը երկարաձգվել է
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Հենրիկ Մուրադյանը 5 տարի պայմանագրային ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է 5 տարով:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Կամո Քոչունցը, ով ազատվել է ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանն ազատվել է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ ազատվելով ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել