HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարկուտից արմավիրցիների կրած վնասը 25 մլրդ դրամ է, բայց հանգանակվել է 51 մլն դրամ

Արմավիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հայտարարությունների ժամին խոսեց մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարության մասին: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել էր հիմնադրամ՝ տուժած գյուղացիներին օգնելու նպատակով:

Ա. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հավաքվել է 51 մլն դրամ, իսկ ամենախոշոր գումարներ փոխանցած առաջին 3 կառույցն են ոստիկանությունը (20 մլն դրամ), Կենտրոնական բանկը (10 մլն դրամ) և Ազգային ժողովը (6 մլն դրամ):

Ալեքսան Պետրոսյանի խոսքով՝ կարկտահարության հասցրած վնասի չափը կազմում է 25 մլրդ դրամ, և բոլորն էլ գիտակցում են, որ հավաքված գումարը հնարավորություն չի տալիս մեծ չափերով օգնել գյուղացուն: Նա հորդորեց չհանգստանալ ու չբավարարվել հավաքվածով, և ամեն ինչ նել, որ հիմնադրամում հավաքվի առավելագույն գումար:

«Այսօր շատ կարևոր է մասնակցությունը և այդ հիմնադրամին գումար փոխանցելը: Այդ գումարները մինչև օգոստոսի 1-ը կհատկացվի տուժածներին: Խոսքը 12 հազար ընտանիքի, այսինքն՝ 60 հազար բնակչի մասին է»,- ավելացրեց Ալեքսանդր Պետրոսյանը:

Պատգամավորի խոսքով՝ այսօր այդ մարդկանց օգնելու համար ոչ շատ փող, ոչ էլ շատ խելք է պետք ունենալ, ընդամենը ցանկություն, որ օգնությունը սկսվի թեկուզ 1000 դրամ փոխանցելով:

«Ինձ չի թվում, որ Հայաստանում շատ մեծ տոկոս մարդիկ այդ 1000 դրամի կարիքը շատ խիստ ունեն: Այստեղ անտարբերության խնդիրն է, որը չեմ ուզում այս պահին ասած լինեմ»,- ավելացրեց Ալեքսան Պետրոսյանը:

Մեկնաբանություններ (2)

Vardan
Ամբողջ Մեղրու շրջանը որ առայսօր գազաֆիկացված չէ, քանի միլիոն դրամ է հավաքվել առայսօր????????????? 4 տարի է, ինչ Մեղրու համար հիվանդանոց են սարքում, սակայն անգամ հողային աշխատանքներ չեն արվել, դրա համար ինչքան է հավաքվել??????????????????????????????????????????
Լուսիկ Սարոյան
Իսկ փոխանցումը ինչ հաշվեհամարով է կատարվելու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter