HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ:

Հանրապետության նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վստահորեն զարգանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական դաշնակցային հարաբերությունները: Դրանց հիմքում հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի փորձությունն անցած բարեկամությունն է և փոխշահավետ համագործակցություն կառուցելու երկու երկրների ձգտումը:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ եղբայրական Ռուսաստանի պատմության մեջ այդ տոնը արտացոլում է երկրի և հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումները, որոնք սկսվել են ավելի քան քսան տարի առաջ և նպաստել Ռուսաստանի հետևողական զարգացմանը, որի բարձր հեղինակությունը ժամանակակից աշխարհում անվիճելի է:

ՌԴ բարձրագույն ղեկավարությանը և ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն և բարօրություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter