Ուղևորափոխադրող երեք ընկերություն վարչական պատասխանատվության է ենթարկվել
Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանսպորտնիկ» ՓԲԸ-ն ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ստուգայցների արդյունքում նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել