HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցություն է ծավալվել Մատենադարանի և Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջև

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը կազմում են արաբատառ ձեռագրերը (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն և այլն): Դրանց նկարագրումը և ուսումնասիրումը Մատենադարանի գործունեության կարևոր ուղղություններից է:

Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի և Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջև, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց՝ օժանդակությամբ Տեսաուրուս Իսլամիկուս հիմնարկության (Thesaurus Islamicus Foundation):

Մատենադարանի նորաստեղծ Արաբատառ ձեռագրերի բաժնի հրավերով դասընթացը վարելու է Լեյդենի համալսարանի պատվո պրոֆեսոր, «Journal of Islamic Manuscripts»-ի գլխավոր խմբագիր, ճանաչված գիտնական Յան Յուստ Վիտկամը:

Դասընթացին մասնակցելու են 30-ից ավելի արևելագետներ, բանասերներ, պատմաբաններ, ձեռագրագետներ, արվեստաբաններ Հայաստանից և արտերկրից:

Այս մասին հայտնում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter