HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետքի» հրապարակումից հետո ՊԵԿ-ը դիմեց ծայրահեղության

Այսօր առավոտյան` ժամը 9.45 րոպեին, Արաբկիրի հարկային ծառայության տեսուչները ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելու պատճառաբանությամբ 5 օրով արգելել են «Գ. Համբարձումյան եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող նախկին «Կիեւ գոստրոնոմի» առաջին հարկում գտնվող խանութի գործունեությունը: ՍՊԸ-ի տնօրենը հեռվից կանգնած է հետեւել, թե ինչպես են տեսուչները խանութը կապարակնքում: Նա նույնիսկ չի էլ մոտեցել տեսուչներին:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Հետքն» անդրադարձել էր այս խանութի խնդրին, թե ինչպես են Արաբկիր ՀՏ-ի տեսուչները պարբերաբար ՀԴՄ չտրամադրելու «գործ սարքում» հետո էլ «բանակցությունների» գնալու կոչեր անում սեփականատերերին:

Մեր հրապարակման օրը ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Համբարձումյանը դիմում էր ներկայացրել ՊԵԿ-ի  բողոքարկման հանձնաժողով, իսկ դիմումի կրկնօրինակը` Արաբկիրի ՀՏ-ի պետին, որ համաձայն չէ հարկային տեսուչների որոշման հետ, թե իբր խանութում ՀԴՄ-ի կտրոն չի տրամադրվել:

Հաջորդ օրը` հուլիսի 1-ին, եկել է հարկային տեսուչը` խանութը 5 օրով փակելու որոշումը ձեռքին: Խանութի աշխատակիցների մտքով անգամ չէր կարող անցնել, որ ՊԵԿ-ն այդքան «օպերատիվ» կաշխատի եւ քաղաքացու բողոքը առաջին հերթին քննելու փոխարեն խանութը փակելու որոշում կկայացնի:

Այս գործընթացներն արագացան հատկապես մեր հրապարակումից եւ Գագիկ Համբարձումյանի աղմուկ բարձրացնելուց հետո, քանի որ խանութը փակելու որոշում հարկային մարմինը կարող էր կայացնել 30 օրվա ընթացքում, մինչդեռ ընտրվել է արագացված տարբերակը:

«Իրենք կարող էին խանութը փակելու որոշումը հուլիսի 1-ին չկայացնեին, իմ բողոքարկումը լսեին առաջիկա օրերին, նոր դրանից հետո, եթե ես ճիշտ չէի լինի, խանութը փակելու որոշումը կայացնեին: Հասկանում եմ, արագ որոշում կայացրին, որովհետեւ «Հետքում» հոդված է տպագրվել այդ մասին, բողոքարկման նշաններ ցույց տվեցի եւ ուրիշների նման վիզս ծուռ չգնացի ասեի, որ ես ձեր ճորտն եմ, կամ` կներեք, դուք ճիշտ էիք, ես սխալ եմ»,-«Հետքի» հետ զրույցում ասում է Գագիկ Համբարձումյանը:

ՍՊԸ-ի հիմնադիրը կարծում է, որ այս որոշումով ՊԵԿ-ը խախտում է նաեւ իր սեփականության իրավունքը` թույլ չտալով մտնել իր սեփականությունը հանդիսացող տարածք: Ըստ Գագիկ Համբարձումյանի` սեփական տարածք մուտք գործելու արգելք կարող է սահմանել միայն դատարանը, այլ ոչ թե այդ իրավունքն իրեն վերապահած հարկային մարմինները:

Խանութի սեփկանատերը տեղյակ չէ, թե ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողովը, երբ կլսի իր գործը: Բացի այդ, հանձնաժողով ներկայացրած դիմումում նշված է խանութի գործունեության հասցեն եւ գրասենյակի հեռախոսահամարը եւ եթե հանձնաժողովը գործարարի հետ կապ հաստատելու ցանկություն ունենա, ապա առաջիկա 5 օրերի ընթացքում հնարավոր չի լինի, քանի որ Գ. Համբարձումյանը չի կարող տարածք մտնել:

Գագիկ Համբարձումյանը ամեն դեպքում պատրաստվում է դիմել դատարան, քանի որ  իրեն հասցրել են նյութական վնաս: Իսկ եթե բողոքարկման հանձնաժողովը արդարացի որոշում չկայացնի, ապա այդ որոշման իրավական լինելու հարցը նույնպես կորոշվի դատարանում:

«Այնպիսի օրենք են ընդունել, որ, բացի տուգանքից, 300.000 դրամ էլ պիտի վճարենք, որ խանութի գործունեությունը 5 օրով չդադարեցվի: Մեր նման խանութները օրական 60.000 դրամ եկամուտ չեն կարող ունենալ, որ կարողանան չփակելու դիմաց այդքան վճարել: Դա ձեռք է տալիս այն օլիգարխներին, որոնք ունեն օրական 200.000 եւ ավելի եկամուտ»,-ավելացնում է Գ. Համբարձումյանը:

Նրա ասելով` հարկային մարմինները, խանութը փակելու որոշում կայացնելով, վնաս են հասցնում ոչ միայն ՍՊԸ-ին, այլեւ պետությանը, քանի որ 5 օրերի համար պետական բյուջե հարկեր չի վճարվելու:

Սա միայն մեկ դեպք է, եւ հարկային մարմիններն ամեն օր նման որոշումներ կայցնում են տասնյակ խանութների նկատմամբ: «Իրենք իրենց անձնական գրպանի եւ բյուջեի հետ այդպես չէին վարվի, բայց պետության նկատմամբ շատ հանգիստ անում են: Եթե դատարանում վնասի փոխհատուցման հարց էլ առաջանա, ապա այդ գումարը տալու են ոչ թե իրենք, այլ պետությունը, եւ հարկային մարմինները ոչ մի կերպ չեն տուժում»,-ավելացրեց Գ. Համբարձումյանը:

Նա հարց է տալիս` մի՞թե այս երկրում չկա գեթ մեկ մաքուր աշխատող միջին ձեռներեց, որ հարկայինի հետ խնդիրներ չունենա եւ զրոյական ակտ ունենա իր մաքուր հաշվապահության շնորհիվ: Ստացվում է, որ միջին օղակն ամենախաբող մասսան է, իսկ գործարար օլիգարխներն աշխատում են «բյուրեղյա մաքրությամբ»:

Գագիկ Համբարձումյանը, որպես ասվածի ապացույց, վկայակոչում է օրերս աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի հրապարակած տվյալները, ըստ որոնց, առավել անհաջող տնտեսություն ունեցող երկրների շարքում Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Մադագասկարին:

«Դա էլ հո ես չե՞մ ասում, այս ամեն ինչն է բերում նրան, որ այսօր Հայաստանում տնտեսությունն այս վիճակում է: Փոխանակ թողնեն բիզնեսը շնչի, աշխատի, եկամուտ բերի, ընդհակառակը, որոշումներ են կայացնում, որ բացի իրենցից ոչ ոք չպիտի աշխատեն: Հասցնում են այն աստիճանի, որ մտածում ես` ընդհանրապես անիմաստ է այս երկրում բիզնես վարելը»,-ավելացնում է Գ. Համբարձումյանը:

Մեկնաբանություններ (13)

Varaz Syuni (Amsterdam)
W.Wallace - chisht e: Borgerhout. 'ER'-y vripel ei grel.
W. Wallace
лечу, я лечу... Անթվերպենի համապատասխան շրջանը կոչվում է Բորգերհաութ / Borgerhout
Varaz Syuni (Amsterdam)
Yes berem mi KONKRET orinak - Belgia-i ANTWERPEN kaxaki (hatkapes) BORGHOUT taxamasum aprum en SHAT arab-marocatsiner (himnakanum musulman). U ays taxamasum VOSTIKANUTIUNY shat er TEXI/ANTEXI mijadeper stextsum hatkapes jahel arab txaneri DEM- nayev MAHVAN depkerov.....AEL-i (European Arab League) naxadzenrutiamb STEXTSVETSIN 'BORGHOUT-i KAXAKATSIAKAN Druzhinaner', voronk (NUYNISK HATUK KAXAKATSIAKAN hamazgestov) sksetsin HSKEL poxotsnery..... VICHAKY KTRUK lavatsav u POLICE-y sksets HET KASHVEL/ir texy chanachel.
Varaz Syuni (Amsterdam)
Հովնան - IHARKE շարունակում են բլեֆ անել. MITE ayskanits heto el PARZ che?..............................ARAJARKUTIUN: Stextsek MI KAXAKATSIAKAN COMITE- AMEN OR tox mot 5 mard (video-cameran/heraxosy dzerknerin) HSKI xanuty..... STEXTSEK Yerevanum '(pokr/mijin) XANUTPANNERI iravunkneri pashtpanutian KAXAKATSIAKAN COMITE'-lriv ORINAKAN, EZHAN u SHAT effectif......U GRANTSEK AMEN MI orinaxaxtum..........VERJAPES ANTSEK GORTSI- el um ek spasum?
Հովնան
Գագիկի Համբարձումյանի դեպքը փորձաքար կարող է լինել Սերժի համար, տեսնենք` իրո?ք բարեփոխումներ է անում, թե շարունակում է բլեֆ անել: Կասեք` ինչու միանգամից Սերժին հասա. եթե կարծում եք, թե նա չէ պատասխանատու, ուրեմն միամիտ եք: Գագիկ ջան, մենք ձեզ հետ ենք
Veh ev Khonarh
Sirov ev aghotqov hetevum enq dzer paiqarin. Karogh e mi orel menq uj havaqenq dzer nman kangnenq.
Վեհարի
Հարգելի Gago, Ձեր խոսքը լավ եք սկսում, սակայն վերջում այդպես էլ պարզ չի դառնում թե ինչպես անգրագետները իրենք իրենց կհսկեն և harcin optimal lucum ktan. միգուցե 6-թիվը կախարդական զորություն ունի ու ով այդ թվով համարակարգված վարչությունում է աշխատում անմիջապես անգրագետից գրագետի և ազնիվ մարդու է վերածվում ? ... չգիտեմ ...??
Gago
et harkayini ashxatoxneri mec mas@ angragetner en, dranica sax galis, vor uzenan el chen karox orenqov chisht linen vortev voch mi ban chen haskanum, tupoy tget mardik en, mi qani ban en angir arel u bolor texer@ da en ogtagorcum, dataran tal@ imast chuni qani vor erbeq dataran@ petutyan dem durs chi ga, tenc ban uxaki chi karox linel mer aminast petutyan mej. erevi miak dzev@ iroq naya vor tesaxcikner texadrvi, u hamapatasxan nyuter@ uxarkvi 6rd varchutyan tntesakan bajin, iranq miguce ays harcin optimal lucum ktan...
ara
spand chi, ba inch e? El mard el chi mnacel.
Varaz Syuni (Amsterdam)
Iskakan AVAZAKA-PETUTIUN ..........Junglineri orenk- OV uzhex e, hardzakvum-HOSHOTUM e.......................Sa mi or BUMERANGI PES het e XPELU- vorpes REVOLUTIA......KES kayl mnats.
hayk
verjapes ays erkrum cka mek isxanavor vor verj ta ays bolor qaxaqakanutean@ datarkvum e amboxc HAYASTAN@ INC E LINELU ERKU TARI HETO UM EQ KARAVARELU USQI EKEQ IM HAY JOXOVURD UR ENQ GNUM CE VOR AYS XANUTOV APRUM EN MI QANI @NTANIQ:ES CEM UZUM IM ERKIR@ LINI ASXARUM TNTESAPES WOC ZARGACAC ERKRNERI SARQUM VERJINIC ERKRORD ERANI GVIANAIN NEGRERIN SPASUM EM DZER ARDZAGANQNERIN:
Վեհարի
Երբ կաշառակերությունը համատարած է, առաջինը համատարած տարածմանը դեմ գնացող ամանաազնիվներն են տուժվում:
W. Wallace
Հարգելի Գագիկ, Եթե բավարար ապացույցներ ունեք կտրոնների տրամադրման վերաբերյալ, բողոքարկեք մինչեւ վերջին դատական ատյան, եւ Ձեր պահանջը բավարարվելու դեպքում միանգամից կարող եք բաց թողնված օգտի հատուցման պահանջով հայց ներկայացնել, հինգ օրվա ընթացքում չստացված հասույթի գնով: Հակառակ դեպքում, խորհուրդ եմ տալիս տեսաձայնագրման համակարգ տեղադրել խանութում: Հավատացեք, հարկային մարմինները ամենազոր չեն, եւ մի փորք ջանքերի եւ մեծ քանակությամբ նյարդերի հաշվին կհաղթենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter