HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2013 թվականին Երևանի կանաչ տարածքների մակերեսը հասցվելու է 850.0 հեկտարի

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզմարգեր ստեղծելով, ինչպես նաև անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով, Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հեկտարով։

Իսակովի պողոտային հարակից թեք լանջին և Հալաբյան փողոցի ձախակողմյան հատվածում սիզամարգային տարածքների ստեղծման աշխատանքներն ավարտվել են, Դավիթ Բեկի փողոցի աջակողմյան հատվածում և Մյասնիկյան պողոտայի 2 կամուրջներին հարակից տարածքում՝ դեռևս  ընթացքի մեջ են։

Այս տարի Երևանի ոռոգման ցանցը համալրվելու է 21 կմ-ով։ Ոռոգման նոր ցանց է անցկացվելու հատկապես նորաստեղծ սիզամարգերում, ինչպես նաև անջրդի այլ տարածքներում՝ Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

2013 թվականին մայրաքաղաքում արդեն տնկվել է 40.000 ծառ, այդ թվում՝ 4000 գնդաձև ակացիա, 1500 կիպարիս, 14.500 հացենի, սոսի, կաղնի, թխկի, վայրի խնձոր, տանձ. տնկվել է նաև 10.000 թուփ։ Եվս 7000 ծառ տնկվելու է աշնանը։ Նոր տնկիների կպչողականությունը ներկայիս ժամանակում կազմում է 72 տոկոս։

Երևանի ծաղկային 6.2 հա տարածքներում արդեն տնկվել է 12.000 վարդի թուփ և 700.000 ծաղկասածիլ, 1.300.000-ը տնկվելու են։

2013 թվականի՝ Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կազմելու է 850.0 հա, որից 188.0 հա–ն  Երևանի 68 այգիներն ու պուրակներն են։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter