HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարաններ սիրիահայերին Դավթաշենում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատև ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, «Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի:

Հիմնադրամը, հավատարիմ մնալով քաղաքացիական նախաձեռնության բարեգործական աշխատանքների ուղվածությանը, շարունակելու է սիրիահայերին օգնության ծրագրերը:

Չդադարելով աջակցել Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ անապահով ընտանքներին (սնունդ, դեղորայք և այլն), հիմնադրամը կատարելու է նաև աշխատանքներ սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման համար:

Այս ընթացքում հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր:

Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Աշխատանքները սկսված են և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար: Հասցե՝ ք. Երեւան, Հանրապետության 30, Հեռ.՝ (+374 98) 90 33 88, (+374 93) 13 17 17: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter