HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություններ ՀՀ եև ՌԴ արտգործնախարարությունների միջև

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում երեկ տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ:

Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը և Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձան Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առնչվող հարցերին:

Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ կայացան նաև ԵԽ նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության շուրջ:

Նույն օրը, Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter