HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նեչասը կատարվածը համարում է մեդիակոկտեյլ եւ չի պատրաստվում հրաժարական տալ- առայժմ մեղադրանք է ներկայացվել 7 անձի

Ինչպես տեղեկացնում է orer.eu կայքէջը, այսօր Չեխիայի խորհրդարանում ելույթ ունեցավ վարչապետ Պետր Նեչասը եւ հայտարարեց, թե ձերբակալությունները երեք տարբեր, իրար հետ կապ չունեցող գործերի խառնուրդ են եւ մի մեդիա կոկտեյլ, որը լուրջ վնաս է հասցրել Չեխիայի միջազգային հեղինակությանը։ Վարչապետն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր, անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, խախտել են օրենքները, պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց ինչի համար են երեք տարբեր գործեր միանգամից ներկայացրել իբրեւ իրար հետ կապ ունեցող քրեական գործ, դա է անհասկանալի։

Հիշեցնենք, որ ձերբակալվել է նաեւ վարչապետի գրասենյակի ղեկավար Յանա Նադյովան, ով մեղադրվում է զինվորական հետախուզության միջոցով վարչապետի կնոջը հետեւելու հրահանգ տալու մեջ։

Երկու այլ տարբեր գործերով ձերբակալված նախկին պատգամավորներն ու լոբբիստը մեղադրվում են կոռուպցիոն գործարքների համար։

Խորհրդարանում հանդես եկան սոցալ-դեմոկրատների, կոմունսիտների եւ «Վեցի վերենի» կուսակցությունների ներկայացուցիչները եւ պահանջեցին վարչապետի հրաժարականը, այլապես իրենք կպահանջեն խորհրդարանի լուծարումը եւ նոր խորհրդարանական ընրությունների անցակացում։

ԹՈՓ 09 կուսակցության ներկայացուցիչ,կառավարական կոալիցիայի անդամ ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսեկը հայտարարել է, որ առայժմ իրենք վարչապետին չհավատալու իրավունք չունեն, եւ կառավարության կազմում կշարունակեն աշխատել։ Եթե հետագայում նոր հանգամանքներ հայտնվեն, ապա իրենք կվերանայեն իրենց որոշումը։

Ի դեպ, այսօր մամուլի հետ հանդիպեցին նաեւ դատախազության ներկայացուցիչները եւ հայտնեցին, որ վարչապետի վարչակազմի ղեկավար Յանա Նադյովան մեղադրվում է այն հարցում, որ իր հրահանգով ռազմական հետախուզությունը հետեւել է երեք մարդու։ Այսպիսով նա չարաշահել է պաշտոնական դիրքը։ Գլխավոր դատախազության Օլոմոուց քաղաքի մասնաճյուղի ղեկավար Իվո Իշտվարը նշեց, որ դեռեւս չեն կարող մյուս երկուսի անունը հայտնել։ Վարչապետն արդեն հայտնել էր, թե բաժանվում է կնոջից եւ նրան բուլվարային մամուլը սիրային կապի մեջ էր մեղադրել վարչակազմի ղեկավար տիկին Նյադովայի հետ։

Իսկ Քաղաքացիական դեմոկրատներ կուսակցությունից նախկին պատգամավորներ Տլուխորժին եւ Ֆուկսին մեղադրում են, որ վերջիններս իրենց պատգամավորական մանդատները վայր են դրել որոշակի փոխհատուցման դիմաց։ Առայժմ մեղադրանք է ներկայացվել 7 անձի։ Դրանք կառավարության, ռազմական հետախուզության պաշտոնյաներ են եւ նախկին խորհրդարանակններ։ Իվո Իշտվանը նաեւ հայտնել է, որ դեռեւս մի քանի հոգու կներկայացվեն մեղադրանքներ։ Նա նաեւ հայտնել է, որ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է 150 միլիոն կրոն եւ մի քանի տասնյակ կիլոգրամ ոսկի։

«Լեվ 21» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Յիրժի Պարոուբեկին նույնպես չի համոզել դատախազության այսօրվա թատերականացված մամուլի ասուլիսը եւ այդ ողջ գործընթացի իրականցումը։ Նրա կարծիքով կարող էին շատ հանգիստ մարդկանց կանչել ոստիկանություն եւ հարցաքննել, այլ ոչ թե թատերականացված բեմադրություն հրամցնել հասարակությանը։ Իսկ «Լեվ 21» կուսակցության պատգմավոր Յիրժի Շլայգերը խորհրդարանի դահլիճում հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական լիազորությունները, եւ չի ուզում քաղաքական խաղերին մասնակից դառնալ։

Խորհրդարանի արտակարգ նիստը հետաձգվել է մինչեւ երեքշաբթի կեսօր։

Մինչ այդ նախագահ Զեմանն այսօր հանդիպել է ոստիկանության պետին, նախատեսվում է հանդիպում նաեւ վարչապետի հետ։

Մեկնաբանների կարծիքով, եթե ՉՍՍԴ–սոցիալ դեմոկրատները, ԿՉՍՄ-կոմունիստները եւ ՎՎ «Վեցի վերեյնի» կուսակցությունների պատգամավորները վայր դնեն իրենց լիազորությունները, ապա խորհրդարանը կլուծարվի եւ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Լուսանկարը` CT24-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter