HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատվել են հաճարենի, կաղնի, բոխի

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նախորդ օրերին կազմակերպվել էր ստուգայցեր Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա:

Ստուգայցերի արդյունքում հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել թվով 9 տարբեր բեռնատարողության բեռնատարներ: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ:

Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է հաշվարկ բնությանը պատճառված վնասի չափը որոշելու ուղղությամբ:

Բնապահպանական պետական տեսչության պարբերական ստուգայցերը շարունակական բնույթ են կրելու: Այս մասին հայտնում է ԲՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ես մի առաջարկ ունեմ, չնայած հույսս քիչ է, որ մեկի ականջին հասնի: ՀՀ - ի տարածքում բավականին քյաչալ սարեր կան, կարելի է հեռահար, արտոնյալ ներդրումներ թույլատրել տեխնիկական օգտագործման անտառներ հիմնելու նպատակով, արագ աճող ծառատեսակներից (լիքը փողատերեր ու հավաքված ,,ավելցուկ,, գումարներ կան!) Մարդկությունը քանի կա փայտի օգտագործումն էլ հետը: Մի 5-6 տարուց հետո մի կողմից սկսվում է հատումը, մյուս կողմից նոր ծառերի տնկումը: Դրան զուգահեռ, այդ տարածքներում կարելի է կազմակերպել համապատասխան կենդանիների բուծում ու վճարովի որս: Նաեւ տուրիզմի այդ տեսակը կզարգանա: (Խոսրովի անտառն էլ է ժամանակին հիմնադրվել, հիմա իրար ձեռքից խլխլում են!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter