HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Քննարկվել է նաև Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա` հունիսի 29-ի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ծրագիրը:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում: 

Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում կարևորել է հանձնաժողովի կատարած աշխատանքները և տվել մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter