Հայաստանում շրջանառվող դեղերի մինչև 10 տոկոսն է տեղական արտադրության
Հայաստանում շրջանառվող դեղերի մինչև 10 տոկոսն է տեղական արտադրության։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հունիսի 14-ին Երևանում մեկնարկած Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին:
«Մենք ձեզ հետ միասին լուրջ անելիքներ ունենք ինչպես դեղարտադրության ընդլայնման, այնպես էլ պատշաճ արտադրական գործունեության պահանջների ապահովման գործում»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը կազմակերպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել