«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթել է ԻԿՕՄ-ի մրցույթում
Հովհաննես Թումանյանի թանգարանի «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթել է ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի հայտարարած 2013 թ. «Լավագույն փորձ» մրցույթում և ընդգրկվել է «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:
Հաղթած ծրագրերը կհրատարակվեն ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի 2013 թ. տարեգրքում: Մրցանակները կհանձնվեն օգոստոսի 11-17-ը Բրազիլիայում կայանալիք ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ընթացքում:
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացմանը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական կարողությունները:
Փառատոնը նպաստում է նաև Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառների կիրառմանը: Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն ու սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները:
Փառատոնն իրականացվում է 2009 թ.-ից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել