Ինչո՞ւ են լռում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Սպահանի հայոց թեմը
Ըստ հայաստանյան լրատվամիջոցների, հունիսի 12-ին, Լոնդոնում, երկու անհայտ հայ անձինք փորձել են վաճառքի հանել հայկական թանգարանային հինգ սրբապատկերներ՝
ա- «Սուրբ թաղումն Տիառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», Սարգիս Բիծակ, 1329թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16 * 23 սմ.
բ- «Վերնայտուն», (Ոտնալվա) Կիրակոս Սյունեցի, 1300թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16 * 23 սմ.
գ- «Հոգիգալուստ», Կիրակոս Սյունեցի, 1330թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16 * 23 սմ.
դ- «Ավետարանիչ», Սարգիս Աբեղա, 1600թ. թղթի վրա, չափսը՝ 18 * 25 սմ.
ե- «Ավետարանիչ», Հակոբ Ջուղայեցի, 1607թ. թղթի վրա, չափսը՝ 18 * 25 սմ.
ու նաև, կտավի վրա, երկու յուղաներկ նկարչություններ:
Հարցի մանրամասը պարզելու համար, «Արաքս» շաբաթաթերթը խմբագրությունը կապ է հաստատել Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի հետ: Հարցումին ի պատասխան առաջնորդարանի գրասենյակի պատասխանատու Բարթուխ Բաղումյանը, հաստատելով սրբապատկերների թալանի լուրն, ասաց. «Այո, լուրը ճիշտ է, հաստատում ենք»:
Բաղումյանն, իհարկե, չկարողացավ հստակեցնել յուղաներկ նկարչությունների պարագան. «Դրանց մասին դեռ հստակ բան չենք կարող ասել» եւ ավելացրեց նաեւ, որ հարցը հետեւում են եւ, ի զարմանս մեզ, շեշտեց, որ «անպայման սրբաապատկերները վերդարձվելու են»:
Նկատի ունենալով, որ սա քանիերորդ անգամն է ինչ թալանի է ենթարկվում Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը, հարց է առաջանում.
- Ինչո՞ւ, երեք շաբաթ դեպքից հետո, լուրի մասին դեռ լուռ են մնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Սպահանի հայոց թեմի առաջնորդարանը, հակառակ նրան որ հունիսի 13-ին արդեն իսկ իրենց տեղեկացվել էր այդ մասին: Չէ որ լռությունն ինքնին թալանին մեղսակցել է նշանակում:
- Արդյո՞ք ոստիկանությունն հարցից տեղյակ է: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ:
- Քանի՞ թանգարանային նմուշ է թալանվել Վանքից, եթե իհարկե դա հայտնի է Սպահանի ՀԹ պատասխանատուներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել