Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.06-14.06.2013 ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 270 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 575.9 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.4 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 116 հատ (10կգ) «կարաս» տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Առգրավվել է նաև 10 հատ ձկնորսական ցանց:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է «սիգ» տեսակի 27 հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև 1հատ ձկնորսական ցանց:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 604.25 հազար դրամ գումար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել