
Նուբարաշեն վարչական շրջանի նոր ղեկավարն Արթուր Կիրակոսյանն է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Կիրակոսյանին և շնորհակալություն հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին համատեղ աշխատանքի համար:
Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը ծանոթ է նուբարաշենցիների խնդիրներին, աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ և կնպաստի Նուբարաշենի և առհասարակ քաղաքի ծրագրերի իրականացմանը:
Տարոն Մարգարյանը շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել