HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում շքապատշգամբի փլուզման հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի է 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մանրամասները ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 5 բնակարանի շքապատշգամբը (1x2մ):

Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցները մաքրել են տարածքը:

«Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխա­նատուն»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter