
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների անդամ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ: ALLEA-ն հիմնադրվել է 1994 թ.: Այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր:
ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների և հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսիք են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները և գիտական ընկերությունները:
«ALLEA-ին անդամակցելը հայ գիտնականների համար նոր հնարավորություններ կընձեռնի գիտական փոխանակման, միջազգային հեռանկարային ծրագրերում ընդգրկվելու առումով»,- հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել