Աշոտ Սուքիասյանը հետախուզվում է
Գործարար Փայլակ Հայրապետյանն իր հետ կատարվածի առնչությամբ վաղուց դիմել է ոստիկանություն: Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
«Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում»,- «Հետքին» տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Լուսանկարը՝ hraparak.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել