HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարսում վթարի ենթարկված ավտոմեքենան պատկանում է իրաքահայի, ով մասնավոր ուղերթ էր կատարում դեպի Հալեպ

Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տարածել է մամուլի հաղորդագրություն, որով արձագանքել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությանը, որ հունիսի 14-ին Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան-Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Լուրի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցը ոչ թե ուղևորափոխադրող միկրոավտոբուս է, այլ անձնական օգտագործման ավտոմեքենա։

Այն պատկանում է 1981թ. ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին, ով իր «Շևրոլե» մակնիշի ութ տեղանոց անձնական օգտագործման ավտոմեքենայով իր հարազատների հետ մասնավոր ուղերթ էր կատարում դեպի Հալեպ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter