HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 1-ից Արցախում նվազագույն աշխատավարձը կդառնա 45 հազար դրամ

Հունիսի 18-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Նիստի սկզբում վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց կառավարության անդամներին տեղեկացնել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացիկ վիճակի մասին: Ըստ Ա. Խաչատրյանի՝ բերքահավաքի աշխատանքները ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, արտակարգ պատահարներ չեն արձանագրվել, բերքահավաքին մասնակցող գյուղտեխնիկայի վիճակը գնահատվում է բավարար:

Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի մասին առաջարկությունները:

Ըստ այդմ, հուլիսի 1-ից Արցախում նվազագույն աշխատավարձը կդառնա 45 000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխմամբ պայմանավորված՝ փոփոխություններ են առաջարկվում «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքներում: Այդ կապակցությամբ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ աշխատավարձերի աճի միայն առաջիկա կիսամյակի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 380 մլն դրամ: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter