HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Anonymous GTG team»-ը պատրաստ է օգնել ոստիկանությանը

«Հետքն» այսօր նամակ է ստացել «Anonymous GTG team»-ի անդամներից, որն ուղղված է ՀՀ ոստիկանությանը:

Հարգելիներս,

կարդալով պարոն Սուքիասյանի` ձեզ ուղղված նամակը և տեսնելով, որ «արդարամիտ» քաղաքացու դեմ քրեական գործ են հարուցել և հետախուզում հայտարարել` շատ հուզվեցի: Որոշեցի առաջարկել մեր խմբավորման ուժերը տրամադրել իմ արդար հայրենիքի բարգավաճման համար (խնդրում եմ «բարգավաճման» բառը չկապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. դա ուղղակի հայերեն բառ է):

Եվ ուզում եմ աջակցել մեր երկրի ոստիկանությանը կամ ստրուկտուրային, ով հետախուզում է հայտարարել հարգարժան պարոն Սուքիասյանի դեմ, և մեր անունից հայտարարել, որ մենք, բավական երկար տարիներ կրթություն ստանալով  IT բնագավառում շատ տարբեր երկրներում և ունենալով բազմազան գիտելիքներ` մի քանի ընկերությունների անունից ձեզ խնդրում ենք մեզ տրամադրել այդ նամակագրության օրիգինալ տարբերակը, և մենք կգտնենք մեր ազգի հերոս պարոն Սուքիասյանի գտնվելու վայրը:

Եթե մեր պետական որևէ մարմին կուզենա մեր աջակցությունը, մենք անձամբ կկապվենք նրանց հետ: «Պետական» շահերը պաշտպանելու համար չենք ներկայանում պաշտոնապես, բայց որպես իրական ապահով Հայաստանի կողմնակիցներ (իրական ապահով Հայաստանի, ոչ թե օֆշորային) խոստանում ենք առաջին հենց հնարավորության դեպքում (ձեր կողմից թույլատրված), աջակցել մաքսիմալ ուժերով և ներկայանալ օրիգինալ պատասխանով:

Սիրով` «Anonymous GTG team»-ի անդամներ

լուսանկարըwww.guardian.co.uk 

Մեկնաբանություններ (4)

KKK
OV KASI SA INCH KAZMAKERPUTYUNA
Նամի
Ոստիկանապետը խոստացել է: Չեմ կարծում, որ նույն հագեցվածությունը (տեխնիկական) մեր իրավապահ ուժերը չունենան: Սակայն համագործակցությունը վատ երևույթ չի: Առավել ևս, որ ոչ միայն աշոտի ներկա գտնվելու վայրը կպարզվի, այլ շատ-շատ ուրիշ հարցեր:
Վ. Առաքելյան
Ողջույն՝ Ասալային, ողջույն «Anonymous GTG team»-ի անդամներին: Ողջույն բոլոր նրանց ովքեր իսկապես պայքարում են հանուն Օրինաց երկրի՝ /,,Օրինաց երկիր,, բառը նույնանուն կուսակցության կամ Արթուր Բաղդասարյանի հետ չկապել/:
Պարզապես մարդ
Բավականին հետաքրքիր առաջարկա, հետաքրքիրա թե մեր օրինապահները ինչպես կարձագանքեն այս չափազանց հետաքրքրական հոդվածին: Բայց ով իմանա ինչ հրաման կստանան. վերևից? Կարողա իրանք լավել գիտեն և գտնվելու վայրը և էլի ենքաաաան բաներ որ մենք չգիտենք ու պետք էլ չի իմանալ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter