
Կանադայի Սրբազանը կհանդիպի Վեհափառին
«Դեպի Հայք» հիմնադրամի Կանադայի ներկայացուցիչ Րաֆֆի Քիոհնիլիանը պատմում է, որ Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի վերջերս տեղի ունեցած ընտրությունները կեղծված են: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղի են ունեցել Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի ընտրությունները, երբ 24 դեմ և 23 կողմ ձայների հարաբերությամբ չի վերընտրվել համայնքի Հայ Առաքելական եկեղեցու նախկին առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը: Ր. Քիոհնիլիանը նշում է, որ արդեն մոտ ութ տարի է, ինչ ճանաչում է Սրբազանին, և որ տեղի ունեցած ընտրությունները անարդար են: Նա ծնվել և մեծացել է Կանադայում: Մի քանի ամիս է, ինչ ժամանակավոր տեղափոխվել է Հայաստան:
Կանադաhայերի մի խումբ հաղորդագրություն է տարածել, որ կեղծվել են Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի ընտրությունները: Ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը:
Բագրատ Սրբազանը արդեն տասներորդ տարին էր ղեկավարում եկեղեցին: Եկեղեցու առաջնորդի ընտրություննեը տեղի են ունենում հինգ տարին մեկ: Նրա դեմ լարվածություն կար դեռ հինգ տարի առաջ` առաջին ընտրությունների ժամանակ: Այսինքն` ինչ- որ կատարվում է, նոր խնդիր չէ:
Տասը տարի առաջ, երբ նա նոր էր եկել Կանադայի հայ համայնք և նշանակվել եկեղեցու առաջնորդ, շատ երիտասարդ էր` 32 տարեկան: Բայց ժողովուրդը միանգամից հարգեց ու սիրեց նրան, ընդամենը՝ մեկ-երկու տարվա ընթացքում: Այդ պատճառով համայնքի կուսակցական ղեկավարները սկսեցին նախանձով լցվել նրա դեմ:
Կանադայի հայկական համայքը շատ մեծ է: Միայն Տորոնտոյի համայնքում մոտ 40-50 հազար հայ կա, իսկ Մոնրեալի հայությունը արդեն 45 հազարի է հասնում: Այդ կուսակցականների մեծը, ում հսկողության տակ է եղել եկեղեցին միշտ, տեսավ, որ կա մի Սրբազան, ով շատ լավ գործ է անում և ոչ միայն կրոնական հարցերով է զբաղվում, այլև միաժամանակ ամբողջ գաղութի խնդիրներով: Սրբազանին ընտրող կոմիտեի մեջ կան եկեղեցական գործիչներ և տարբեր կուսակության անդամներ, որոնք էլ չընտրեցին Սրբազանին:
Այսինքն` ընտրությունը ոչ թե կեղծվել է, այլ կոմիտեի անդամները պարզապես չե՞ն վերընտրել Սրբազանին:
Մենք հետո հասակացանք, որ ընտրություններից առաջ այդ կուսակցական մարդիկ, ովքեր ուզում էին, որ Սրբազանը գնա, սկսեցին ընտրել, թե ով պետք է մասնակցի Սրբազանի ընտրությանը: Իրենք որոշեցին՝ ով կարող է կոմիտեի մեջ լինել: Իրենք ընտրեցին նրանց, ով Սրբազանին դեմ էր: Սկսեցին հանդիպումներ կազմակերպել, քննարկել, թե ինչպես անեն, որ Սրբազանը չվերընտրվի:
Իսկ ինչո՞ւ էր ժողովուրդը սիրում Սրբազանին:
Նա շատ մտերիմ էր բոլորի հետ: Երիտասարդների հետ շատ էր շփվում: Կարևոր չէր նրա համար` հարուստի հետ է շփվում, թե աղքատի: Սրբազանը բաց մարդ էր: Իրեն գնահատում էին: Կամաց-կամաց մարդիկ տեսան, որ դա իրոք Սրբազանն է, որ նա ոչ թե փորձում է տարբեր մարդկանց սիրաշահել, այլ այդպիսի մարդ է ինքը: Երբ նոր հայեր էին գալիս Կանադայի համայնք տարբեր երկրներից, Սրբազանը միշտ ամեն ինչ անում որ, որ ոչ թե նրանք մոտենան եկեղեցուն և տեսնեն՝ եկեղեցին ինչով կարող է օգնել իրենց, այլ ինքն էր գնում, իմանում` այդ մարդիկ որտեղ են մնում, ինչ են անում:
Գիտեք ոնց, սփյուռքում կան էդ կուսակցությունները, որ վերահսկում են եկեղեցիներին: Սրբազանը չթողեց, որ կուսակցականները վերահսկողություն ունենային եկեղեցու վրա, սկսեցին շատ կոնֆլիկտներ լինել: Սրբազանը իր ոչ մի խոսքում երբեք դա չի նշել: Շատ լավ եկեղեցի ունենք մենք: Մեծ եկեղեցի է. նա կարողացավ այնպես անել, որ ամեն կիրակի ոնց որ Զատիկ լիներ կամ Նոր տարի: Լիքը մարդ էր բերում եկեղեցի: Ինքը ինչ-որ ուզում էր, անում էր: Սկսեց իր ծրագրերը անել. ինքը իր ուժով ինչ-որ կարողանում էր, անում էր, հին կուսակցականներին դա դուր չեկավ:
Կուսակցություններին ինչո՞ւ ձեռնտու չէր Սրբազանի գործունեությունը, եթե համայնքի համար էր արվում:
Որովհետև կուսակցությունները կորցնում էին իրենց կարևորությունը համայնքին մեջ: Նրանց ձեռնարկներին շատ քիչ մարդ էր մասնակցում: Սրբազանը շատ հայտնի էր, բոլորը նրան սիրում էին: Սա էր խնդիրը: Սրա մասին համայնքում ամեն մարդ տեղյակ է:
Պարոն Արշավիր Գյոնջյանը` ռամկավարների մեծը, բացեիբաց ասել էր, որ Սրբազանի հետ գործ չունի: Հանրային հայտարարել էր, որ ինքը այդ մարդու գործ չունի, որ նա ինչ ուզում, անում է: Եկել է համայնք, և ոչ մի մարդու չի հետևում:
Բայց ես Սրբազանին արդեն ութ տարի լավ ճանաչում եմ: Գաղութի վիճակը մինչ նա շատ վատ էր, որովհետև կոնֆլիկտներ կային տարբեր կուսակցությունների միջև: Սրբազանը եկավ և այդ խնդիրները, որ, օրինակ, դաշնակցականները մի կողմում էին, ռամկավարները՝ մի կողում, վերացրեց: Նա ասաց, որ բոլորս հայ ենք, որ, օրինակ, բոլորով ապրիլի 24-ը պիտի անենք: Առաջ լինում էր, որ մի կուսակցությունը ապրիլի 23-ին էր Ցեղասպանության օրը անում, մի կուսակցությունը` մեկ օր հետո. այդպիսի խնդիրներ կային: Սրբազանը եկավ, առաջին երկու-երեք տարում կուսակցականներին, երիտասարդությանը իրար վրա բերեց: Ասեց` մենք մեկ գաղութ ենք, իրար հետ պիտի աշխատենք: Դա շատ լավ էր, ժողովորդի իննսունինը տոկոսը դա հասկանում էր, ու ասում էր՝ վերջապես մի մադ կա, որ մի բան անում է գաղութի համար: Այդ մի տոկոսին` իրենց պաշտոնների վրա նստած մարդկանց, որ թոշակ առած մարդիկ են, բայց ուզում էին գաղութում իրենց դիրքերը պահել, դուր չեկավ դա: Մտածում էին՝ ով է էս մարդը, որ միացնում է կուսակցությունները:
Սրբազանը, օրինակ, ասում էր, որ Մոնրեալի քաղաքապետին պետք է եկեղեցի բերել: Ասում էր՝ պիտի բերենք ֆրանսախոս քաղաքապետին, որ ինքը ճանաչի մեզ, խոսենք, կապեր ստեղծենք, հետո հրավիրում էր ամեն կուսակցությունից ու գալիս էին: Ինքը և կրոնավոր էր, և քաղաքագետ: Հիմա համայնքում ասում են, որ հենց այն էր իր հետ կապված խնդիրը, որ ինքը քաղաքական գործչի նման էր մտածում:
Ուզում էր Կանադայի իշխանությունների հետ կապե՞ր ստեղծել:
Այո: Ուզում էր, որ հին մտածելակերպը չլիներ: Դա կուսակցականների դուրը չէր գալիս: Իրենց թույլ էին զգում: Սրբազանը ատելություն չուներ նրանց հանդեպ, փորձում էր մեկ-մեկ իրենց գրավել, հրավիրել, բայց իրենք էնքան չէին սիրում ու չէին ուզում մասնակցել:
Մի երկու-երեք տարի առաջ Սրբազանը ասաց, որ ուզում է Մոնրեալի կողքի քաղաքում` Լավալում, եկեղեցի սարքել: Մտածում էր, որ հայերը շատացել են Լավալում և ճիշտ է, որ այնտեղ մի եկեղեցի լինի: Խոսեց քաղաքապետի հետ, հողամաս գտավ և պետք է սարքեր այդ եկեղեցին: Այդ ժամանակ կուսակցությունները էլի սկսեցին լարվածություն առաջացնել, թե որտեղից դրամ պետք է գտնենք, ուրիշ խնդիրներ կան լուծելու և այլն: Ինչ որ անում էր Սրբազանը, իրենք պատրաստ էին գնալ և ջնջել, որովհետև դա Սրբազանն էր: Լավալի եկեղեցին մինչև այսօր մնաց, հողը վերցրել են, բայց չեն սարքել: Սրբազանի ընտրության հետ կապված խնդիրներից հետո կանադահայ մեծահարուստները ասացին, որ եթե խնդիրը եկեղեցու հետ կապված ծախսերն են, իրենք պատրաստ են փող տալ եկեղեցու կառուցման համար: Սկսեցին բացատրել, որ Սրբազանը դա չի անում իր համար, այլ դա անհրաժեշտ է Լավալի գաղութի համար:
Ովքե՞ր էին դեմ Սրբազանի ձեռնարկներին:
Հիմնականում պոլսահայությունն էր: Պոլիսից եկած հայերը Կանադայի համայնքում ունեն իրենց ակումբը և կոմիտեն: Եվ ռամկավար կոսակցությունն էր: Ռամկավարները լրիվ կապը կտրել էին Սրբազանի և մյուս կուսակցությունների հետ:
Մնացած կուսակցությունների հետ Սրբազանը համագործակցո՞ւմ էր:
Համագործակցում էր այնպես, որ չէր եղել դրանից առաջ: Երբեք չէր եղել, որ դաշնակցականները, Անթիլիասի եկեղեցին էջմիածնականի հետ որևէ մեկ ձեռնարկի մասնակցի: Սրբազանը լեզու գտել էր: Մտածում էր, որ դա լավ է հայության, երիտասարդության համար և անում էր: Ասում էր` եկեք սփյուռքի հին խնդիրները մոռանանք, նայենք առաջ ու տեսնենք, թե ինչն է լավ մեր գաղութի համար: Վերջին հինգ տարվա ընթացքում շատ բան եղավ, Սրբազանը շատ լավ գործեր արեց: Հիմա ես խոսում եմ մեր ժողովրդի հետ, ամեն օր քննարկումներ են գնում համայքնում այս թեմայով: Ֆեյսբուքում մարդիկ լիքը բաներ են տարածում: Չկա մարդ, որ Սրբազանի դեմ է խոսում: Պարզապես ամեն ինչ նախապես էր արված, որ Սրբազանը չվերընտրվի: Ընտրությունները կեղծվեցին հենց այս միջոցով: Նույնսիկ Լավալի, Տորոնտոյի և Մոնրելաի տեր հայրերը, որոնց հետ Սրբազանը շատ մոտ էր և ամեն օր աշխատում էր, միացան կուսակցականներին: Այդ տեր հայրերն էլ դավաճանեցին սրբազանին:
Իսկ ինչո՞ւ այդ տեր հայրերն էլ չընտրեցին:
Դա է խնդիրը: Ես Սրբազանի հետ հենց ընտրության հաջորդ օրը խոսեցի, ասաց, որ չի հասկանում, թե դա ինչպես եղավ: Կոմիտեում կար 47 հոգի, վերջում եղավ 24 դեմ ձայն, 23` կողմ: Մեկ ձայն էր պակասում: Ասաց` դա չէ խնդիրը, այլ այն, որ ինքն է Լավալի և Տորոնտոյի տեր հայրերին բերել: Հատկապես այդ դավաճանությունը երբեք չէր սպասում: Հետո հասկացանք, որ այդ կուսակցականները հանդիպել են տեր հայրերի հետ և ասել են, որ իրենց համար էլ է լավ, որ սրբազանը գնա, որովհետև իրենք ավելի լավ պաշտոններ կունենան, իրենց դերը կմեծանա և այլ: Այդ տեր հայրերը տեսել էին, թե Սրբազանը ինչքան լավ գործեր է արել: Եթե հաշվի առնենք, որ 24 դեմ է եղել, մեծ դեր է մեկ ձայնը: Բայց այդ տեր հայրերն էլ միացան նրանց, ովքեր մտածում էին, թե Սրբազանը կրոնական դերից դուրս է եկել, գաղութի հարցեր է լուծում, քաղաքապետի հետ է հանդիպում, ինքը ով է, դա մեր գործն է և այլն: Բայց ես Սրբազանի գործունեությունը ճիշտ եմ համարում: Նույնսիկ օտարները հարգում էին նրան. կարողանում էր ներկայացնել մեր գաղութը, լեզու գտել էր:
Սրբազանին ընտրող կոմիտեում ովքե՞ր էին:
Ռամկավարներից կային, պոլսահայ միությունից կային ներկայացւցիչներ ուներ և Կանադայի ամեն մի գաղութ ուներ իր յոթ-ութ անդամները: Կարծեմ Մոնրեալից` յոթ հոգի, Տորոնտոյից` ութ հոգի, Օտտավայից՝ 3 հոգի, Վանկուվերից՝ հինգ հոգի և էջմիածնական եկեղեցու անդամները… Ընդհանուր` 47 հոգի:
Ընտրողների մեջ Կանադայի բոլո՞ր համայնքների տեր հայրերն էին:
Այո, բոլորը կային, երևի վեց-յոթ հոգի:
Նրանցից ոչ ոք չի՞ ընտրել Սրբազանին:
Սենտ Քաթրինզ քաղաքի տեր հայրը` Տեր Միրոնը, Սրբազանին էր ընտրել: Այդ տեր հայրը՝ Տեր Միրոնը, շատ ծանր տարավ, որ մյուս տեր հայրերը չեն ընտրել: Պարզապես Սրբազանին դեմ եղողները իրար հետ հանդիպումներ են ունեցել և որոշել են, թե ինչպես անել, որ դեմ ձայները շատ լինեն:
Իսկ ո՞վ է այդ հանդիպումների կազմակերպիչը:
Պարոն Գյոնջյանը: Համայնքում ռամկավար կուսակցության մեծն է: Բոլորը գիտեն դա: Ասում են, որ ընտրություններից մեկ օր առաջ կոմիտեի ընտրող անդամներից մեկը լավ չի զգացել, ասել է, որ չի կարող գնալ ընտրության: Իրենք ասել են, որ ուրիշ մարդու կգտնեն, գնացել են, ընտրել են մի անձի, որ նույնիսկ պետք չէր, որ այնտեղ լիներ, իրավունք չուներ ընտրելու, բայց ընտրվեց, որոհետև ինքը հաստատ Սրբազանի դեմ էր: Այսինքն` երբ ասում էն կեղծվել է, նկատի ունենք` թե ով է թույլ տվել, որ այդ մարդիկ Սրբազանին ընտրեն: Հիմա ժողովուրդը դրա մասին է խոսում: Ոչ ոք չէր մտածում, որ այս ամենը մտածված է նախապես: Ես որ զանգեցի Սրբազանին, ապշած էր, բայց չդժգոհեց, ասաց, որ խաղաղություն է ուզում:
Նա չի՞ մասնակցում ընտրությունը կեղծված ճանաչելու ակցիաներին:
Չէ, չի մասնակցում: Երբ խոսում եմ իր հետ, ասում է, որ ոչ ուզում է Ֆեյսբուքի միջի փոստերը կարդալ: Նա ոչ մի բանի չի մասնակցում: Հենց էս դեպքը եղավ, առաջնորդարանի քարտուղարությունը, եկեղեցու երգչախմբի ղեկավարը, ասացին որ դուրս են գալիս: Նրան իսկապես շատ էին սիրում:
Երբ Հայաստանից նոր ընտանիք էր գալիս Մոնրեալ, կամ մի երիտասարդ էր գալիս Կանադա սովորելու, Սրբազանի մոտ էին գալիս, ասում էին, որ ուզում են աշխատել, հեռախոսը վերցնում էր, զանգում էր աշխատանքի էր տեղավորում, էնքան կապեր էր ստեղծել: Ասում էր` ամեն անձ կարող է ինչ-որ բան փոխել, ինքը տարբեր մտածում ուներ: Ժողովուրդը դրան սկսեց հավատալ, ու հետևում էր նրան:
Ինչպե՞ս եք ծանոթացել Սրբազանի հետ:
Ես 2006թ. Կանադայից գնացի Հայաստան, և վերադարձա շատ խանդավառված: Համայնքում ասում էի, որ ուզում եմ էլի Հայաստան գնամ, ապրեմ այնտեղ: Շատ ակտիվ էի: Սրբազանի հետ մի քանի անգամ առիթ եղավ, հանդիպեցի, շատ սկսեցի խոսել էդ թեմայով: Մի օր ինձ կանչեց, ասաց` գնամ առաջնորդարան, խոսենք: Ես 22-23 տարեկան էի. պատմեցի` ինչ եմ ուզում անել, այսինչ ծրագիրը ունեմ, ինքը միանգամից, իրոք չէի սպասում, սկսեց քննարկել իմ ծրագրերը ինձ հավասարի պես: Շատ մտերմացա դրա համար, ինձ նայում էր իբրև իր հավասար: Ինքը ցույց չէր տալիս, որ ամեն ինչ գիտի ու սկսեր սովորեցնել. ինքը լսում էր:
Ի՞նչ էր անում համայնքի համար:
Շատ պատմություններ կարող եմ հիշել: Օրինակ` 4-5 տարի առաջ մի քանի հազար հայեր Իրաքի պատերազմից հետ եկան Կանադա, հիմնականում` Մոնրեալ: Էս հայերը որ եկան, դժվարությամբ էին հարմարվում, մեծամասնությունը լեզու չգիտեին, ես հիշում եմ էդ ժամանակը, Սրբազանի հետ էի, ասաց` մենք մի բան պիտի անենք:
Իրաքահայերի համար մեծ գործ տարավ, ու էսօր կան իրաքահայեր Մոնրեալի մեջ, որ բիզնեսներ ունեն, հայկական ռեստորաններ ունեն, էդ ամենը պատիվ է Սրբազանին: Նրա համար կարևոր չէր` որտեղից են, ինքը գիտեր, որ նրանք դժվարություններ ունեն: Այդ համայնքում ուրիշ խնդիրներ կային լուծելու, բայց նա բոլորին հավաքեց, որ իրաքահայերին օգնեն: Ստեղծեց «Հայ տունը», որը օգնում էր այն հայերին, որոնց պայմանները լավ չեն:
Էդ «Հայ տունը» որ ստեղծեց, էլի խնդիր եղավ, որովհետև կուսակցականները ասում էին` էս ինչ է անում, ինչի է զբաղվում «Հայ տունի» հարցով, ինքը կրոնական գործերով պիտի զբաղվի: Բայց ճիշտ էր, որ Սրբազանը միայն կրոնական հարցերով չէր զբաղվում: Որովհետև ուրիշ անող չկար: Ոչ մի ուրիշ կուսակցություն էդ ժամանակ իրենց չօգնեց: Ես տեղյակ եմ, որ այդ ժամանակ իրաքահայերը դիմած են տարբեր կուսկացականներու, որ խնդիր ունեն, նոր են եկել, երկրին մեջ բան չգիտեն: Կուսակցությունները ասել էին, որ նեղն են ու չեն կարող օգնել: Մեր սփյուռքին մեջ դժվար է գտնել մարդ, որ և խոսում է, և անում:
2011թ. Սրբազանը որոշեց Հայաստանի անկախության 20-րդ ամյակը տոնել և մեծ համերգ կազմակերպեց ու հավաքեց ժողովրդին: Այդպիսի համերգ Կանադայում դեռ չէր եղել: Ամենալավ դահլիճը, որ և հայ արտիստները լինեն, և օտար արտիստները լինեն: Թերթերը գրեցին մեր մասին, թե ով են հայերը: Մեր մասին սկսեցին խոսել, որ մենք անկախության 20-րդ ամյակ են նշում: Երբ որոշել էր, որ յադպիսի միջոցառում անի, նա հավաքեց բոլոր կուսակցություններին, նույնիսկ հրավիրեց ռամկավարներին կամ նրանց, որ իրե հետ լավ չէին: Բոլոր կուսակցությունները մասնակցեցին բացի ռամկավարներից. նրանք ասացին, որ գործ չունեն: Էդ ժամանակ կոմիտեի մեջ կար 13 անդամ, ես էլ ակտիվ էի, իբրև երիտասարդ մանսակցեցի այդ տասներեքի մեջ: Մի տարի տևեց, որ մենք կազմակերպենք «Bonjour l'Arménie» համերգը: Youtube-ում որ գրեք, կտեսնեք: Շատ մեծ համերգ էր ու լավ նշվեց:
Իսկ այդ 13 հոգին ովքե՞ր էին. առհասարակ ու՞մ հետ էր համագործակցում Սրբազանը իր ծրագրերը իրականացնելու համար:
Գաղութի հետ: Այնքան մարդ կար իր կողքը, որ ինքը ամեն ինչ կարող էր անել, ինքը ուժ ուներ,և եկեղեցու առաջնորդարանի կողմից կարող էր ուզած ծրագիրը իրականացնել: Պետք չուներ ոչ մի մարդու հրաման հարցնել: Գաղութը հավատում էր այդ ծրագրերին և գալիս էր: «Bonjour l'Arménie» ամբողջ գաղութը մասնակցեց: Այսինքն` շատ գաղափարական էր ինքը:
Իսկ Գյոնջյանի և Սրբազանի միջև որևէ կոնկրետ դեպք, ընդհարում եղե՞լ է:
Մասնավոր դեպք չի եղել: Պարզապես այդ նախանձը կար: Սրբազանը կարևորություն չէր տալիս: Անում էր, ավելի լավ էր անում, և մթնոլորտը ավելի էր լարվում: Կուսակցականները ավելի ճիգ էին անում, որ նա գնա, ատում էին: Ընտրությունից հետո ժողովուրդը լարված էր: Անցյալ շաբաթ եկեղեցում երիտասարդները ցույց արեցին: Համայնքի մեծերը, կանադահայ մեծահարուստներ, զանգել էին կաթողիկոսին և ասել էին, որ Սրբազանը շատ լավ գործեր է արել, որ իրենք են դրամով աջակցել, և սխալ է, ինչ որ կատարվում է, խայտառոակություն է: Միայն Վեհափառը կարող էր ասել, որ նորից ընտրություն արվի: Որոշումը վերջնական չհամարվի: Մարդիկ ամեն ինչ անում էին, որ կաթողիկոսը քննարկեր այս հարցը:
Ի՞նչ փոխվեց այդ զանգերից հետո:
Անցյալ շաբաթ Վեհափառը զանգեց Սրբազանին, որ նա կիրակի օրը իր վերջին քարոզը անի եկեղեցում: Եվ հետո ասել է, որ վերադառնա Էջմիածին: Այսօր Սրբազանը կվերադառնա Էջմիածին: Մի քիչ խայտառակություն է Էջմածնի եկեղեցու համար, որ այսպիսի դեպք է եղել: Վեհափառը, իմ կարծիքով, կանչել է Սրբազանին, որ քննարկեն, թե ինչ է եղել: Բայց, կարծում եմ՝ եթե ասել է, որ վերադառնա, մի ձևով հուշում է ,որ վերջացավ Սրբազանի գործը Կանադայում: Ինքը կարող էր մարդ ուղարկել Կանդա կամ հայտարարություն անել: Չգիտեմ, մենք ավելի սպասում էինք, որ կաթողիկոսը այս հարցին ուրիշ ձևով նայեր, մանավանդ որ գաղութը ուրիշ բանի էր սպասում:
Նոր ընտրությա՞ն:
Այո, մանավանդ որ 24/23 ձայնով է ընտրությունը վերջացել: Դա հիմք է, որ կաթողիկոսը հայտարարաի, որ ևս մեկ անգամ ընտրություն կազմակերպվի, բայց առանց կեղծելու:
Բայց նույն մարդիկ չե՞ն ընտրելու:
Հա, բայց առանց կեղծելու թող տան իրենց ձայնը, առանց ուրիշ կամքի միջամտության: Հիմա այդ կոմիտեի անդամներից մարդիկ կան, որ Սրբազանին չեն ընտրել, բայց ասում են, որ ընտրել են: Այսինքն` իրենք վատ են զգում, կամ զգում են, որ իրենց միտքերի հետ խաղացին:
Ընտրությունը չեղյալ համարելու համար Ֆեյսբուքում խումբ է ստեղծվել, որտեղ հավաքվել մոտ 3500 ստորագրություն: Արդեն հինգ օր է անցել, ստորագրողների թիվը քիչ չէ՞ Մոնրեալի 40-հազարանոց համայնքի համեմատությամբ:
Մարդկանց մեծամասնությունը` 40-50 տարիքից բարձր, Ֆեյսբուքում չկան: Ավելի շատ երիտասարդությունն է հետևում Ֆեյսբուքին: Դա ժողովրդի ձայնը չէ:
Իսկ համայնքի ներսի ակցիաներին քանի՞ հոգի է մասնացում:
Երբ եկեղեցու դրսում ակցիա արեցին, մի քանի հարյուր հոգի հավաքվեց: Հիմա մարդ չգիտի, թե ինչ է կատարվում: Սրբազանն էլ ոչ մի հայտարարություն չի անում: Միայն ասում է, որ խաղաղություն է ուզում: տարբեր մարդիկ հիմա կաթողիկոսի հետ են փորձում կապվել, նամակներ են ուղարկում: Մի նամակ էլ էլեկտրոնային տարբերակով ուղարկվեց, որի տակ մի քանի մարդիկ էին ստորագրել: Ես Սրբազանին հարցրի, թե ինչ կարող եմ անել, ասեց` ոչ մի բան: Ես իրեն միշտ պայքարող եմ տեսել, էս անգամ ասեց` ոչ մի բան, միայն խաղաղություն է ուզում: Բայց պետք չի թողնել, որ մի քանի մարդկանց անձնական շահերի համար այսպես լինի:
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել