HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտելի է համարում

Ելնելով ժողովրդավարության և ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք` ցույց տալու սոցիալական սուր բևեռվածությունը և տարաբնույթ հիմնախնդիրները:

Վերոնշյալ նպատակներից ելնելով` ֆոտոռեպորտաժ իրականացրեցի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը: Ստորև ներկայացնում եմ եղելությունը.
Հունիսի 17-ին, ֆոտոխցիկի միջոցով նկարելով վերոնշյալ հասցեում գտնվող առանձնատան ճակատային հատվածը, ընդ որում` նկարահանումն իրականացրեցի` մուտք չգործելով Սարգսյանների սեփականություն հանդիսացող տարածք: Նկարահանումից հետո շարունակեցի ճանապարհս:

Մի քանի կիլոմետր երթևեկելուց հետո հանկարծահաս «Մերսեդես» մակնիշի մեքենան, կտրելով իմ մեքենայի դիմացը, ստիպեց արգելակել: Վթարից խուսափելու համար արգելակեցի իմ մեքենան: Իջնելով մեքենայից` ինձ մոտեցավ այդ նույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանն էր, ում հետ երբևէ առընչություն չեմ ունեցել:

Անդրանիկ Սարգսյանը, տեղեկանալով, թե ով եմ և թե ինչու եմ ֆոտոխցիկով նկարել իրենց առանձնատունը, առանց ինձ հարցնելու՝ իմ մեքենայի միջից հանեց մեքենայիս բանալին` թույլ չտալով օգտվել իմ իսկ սեփականությունից: Մեր միջև տեղի ունեցավ զրույց, որին հաջորդեցին հարվածներն իմ ուղղությամբ: Ես ստիպված եղա հեռանալ՝ թողնելով մեքենաս այն վայրում, որտեղ կայանել էի: Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարեցին ոստիկանությունից և տեղեկացրեցին, որ մեքենան գտնվում է իրենց մոտ: Ինչպես հետո պարզվեց՝ ոստիկանություն էր դիմել հենց Անդրանիկ Սարգսյանը: Վերցնելով մեքենաս ոստիկաններից` բողոքս հայտնեցի Սարգսյանի կողմից իմ նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների մասով:

Հիմնվելով ազատ խոսքի և ժողովրդավարության սկզբունքների վրա` անընդունելի եմ համարում չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները և բռնությունները: Դատապարտելի եմ համարում բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց ազգականների ֆեոդալավայել կեցվածքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի խորհրդականի ինստիտուտին:

Պահանջում եմ գործի ընթացքի անաչառության ապահովում իրավապահ մարմինների կողմից: Վստահեցնում եմ, որ բոլոր օրինական ձևերով պայքարելու եմ իմ սահմանադրական իրավունքի պաշտպանության համար: 

Maxinfo.am կայքի հիմնադիր` Բաբկեն Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter