HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փամփուշտներ` կամրջի տակ

Ոստիկանության կայքէջից տեղեկանում ենք, որ հունիսի 19-ին, ժամը 12.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ փամփուշտներ է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` կամրջի տակ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 393, «ԱԿՍ» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 1.206 և «ԱԿՄ» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 594 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter