HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նախընտրական ծեծկռտուք

Իշխանական կուլիսներում մեծ թափով տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություն: Երեկ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Մենուա Հարությունյանը, որմ, թերեւս, կհեռանա «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից, ցանկանում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվել Էրեբունի համայնքում: Եվ այդ «հողի վրա» նախօրեին, ըստ «ՀԺ» հավաստի տեղեկությունների, նրա եւ Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ էդո) որդիների միջեւ կոնֆլիկտ է առաջացել: Խոսակցություններ կան, որ բանն անգամ ծեծկռտուքի է հասել»: 

Երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում Մենուա Հարությունյանն ասաց. «Ես էլ եմ այս առավոտ լսել, որ խնդիրներ եմ ունեցել, բայց ոչ մի բան էլ չի եղել»: Ըստ նրա՝ պարզապես ինքն Էրեբունի համայնքում իր նկարներն է կախել իրեն պատկանող գովազդային վահանակների վրա, ինչից աղմուկ է առաջացել, որ նա իր թեկնածությունն առաջադրելու է խորհրդարանական ընտրություններում. «Ինչպես հասկանում եմ, էլի մարդիկ կան, որ ցանկանում են թեկնածություն դնել, եւ նման աժիոտաժ է առաջացել»:

Ըստ շրջանառվող լուրերի՝ սույն համայնքում իրենց թեկնածությունն են ցանկանում առաջադրել նորաթուխ ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանը կամ նրա ՀՀԿ-ական որդին՝ էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսան, նաեւ՝ Հրանտ Վարդանյանի որդին՝ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը:

2007թ. մեծամասնական ընտրակարգով Էրեբունի համայնքից (թիվ 12 ընտրատարածք) մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանը, ըստ «ՀԺ» տեղեկությունների, չի պատրաստվում կրկին առաջադրվել: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ն որոշել է այդ ընտրատարածքը ԲՀԿ-ից վերցնել:

Երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում Մենուա Հարությունյանը հաստատեց, որ ինքը կարող է սույն ընտրատարածքում թեկնածու առաջադրվել. «Ես մեծամասնականով որ առաջադրվեմ, կամ էրեբունիում եմ առաջադրվելու, որտեղ ապրում եմ, կամ Մեղրիում, որտեղ ծնվել եմ»,- ասաց Մենուա Հարությունյանը:

Մեկնաբանություններ (2)

Арман
En vor Erebuni hamaynqum du ches ancni et hastat, isk ete qez tvuma vor du shut hexinakutyun dzerq kberes Mexrium u qez karoxa @ntren et mek@ 150% chi lini,du aveli shut erazaxap klines qanc te qez @ndex kntren )))))))))
Maria
Vay es inch norutyunner es lseci, erebuni hamaynqi xujannery miguce karox en poxvel, ev vergapes kyntrvi gone mek kirt andznavorutyun, wor gone giti mtqer artahaytel . Chnayac Menua gan, zur el porcum es, ayntexi klany ujex e, isk erebuni hamaynqy vaxuc vacharvac e, multfilmi nman amboxgy patkanum e chax-chax tagavorin. Apsos yes el haystanum echem wor vayelem klani tapalumyy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter