HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆիրդուսի բնակիչների ներկայացուցիչներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) հանրային գերակա շահ ճանաչված գոտու նախկին բնակիչների խնդրանքով հանդիպել է նրանց ներկայացուցիչներին: Բնակիչները մտահոգություններ են փոխանցել քաղաքապետին՝ իրենց իրացված տարածքների վերաբերյալ հարցերի լուծման ձգձգման կապակցությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետին կից ստեղծված է  միջգերատեսչական հանձնաժողով, նշել է, որ այն համակողմանիորեն քննարկում է ստեղծված իրավիճակի լուծման եղանակները:

Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ որպես հանձնաժողովի անդամ՝ մշտապես արծարծում է բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու հավելել է, որ արվում է հնարավորը՝ դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter