HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». երկուսը միասին հնարավոր չէ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե իրենք ձգտելու են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն ազնիվ եւ թափանցիկ, ու միաժամանակ ամեն ինչ անելու են, որպեսզի «կոնկրետ ՀՀԿ-ն բարձր տոկոսներ ստանա»։

«ՉԻ» - Ժամանակին Գագիկ Ջհանգիրյանը մի առիթով ինչ-որ մարդկանց մեղադրել էր, թե ուզում են եւ հաճույք ստանալ, եւ կույս մնալ։ Ընդ որում՝ տեսականորեն դա միանգամայն հնարավոր է։ Փոխարենը ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ ընտրություններն ազնիվ ու թափանցիկ լինեն, եւ ՀՀԿ-ն շատ ձայներ ստանա։ Սրանք անհամատեղելի բաներ են։

Չնայած՝ չի իմացվի։ Մեր ծանոթ ոստիկաններից մեկը, օրինակ, հաճախ էր պատմում, թե ինչպես է հերոսաբար վնասազերծել մի խումբ հանցագործների։ «Դե, ասում էր, արդեն գիշեր էր, մարդիկ քնած էին, ու որպեսզի մարդկանց չանհանգստացնեմ, մի հատ կամաց կրակեցի... »։

Ըստ երեւույթին, ՀՀԿ-ն մտադիր է նույն հնարքը կիրառել եւ «կամաց կրակել»։ Այսինքն՝ այնպես անել, որ մարդկանց թվա, թե ընտրություններն ազնիվ ու թափանցիկ են եղել, բայց իրականում ամենամեծ թվերը ՀՀԿ-ի օգտին նկարվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter