Հուլիսի 21-ից ջուրը կէժանանա. 170 դրամ/խմ գործող 174 դրամ/խմ-ի փոխարեն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարցը:
Հանձնաժողովը սահմանել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170,256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ գործող 174,059 դրամ/խմ-ի փոխարեն:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել