HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ին Երևանի բնակչին ձերբակալել է 3.000 դոլար կաշառք պահանջելու և ստանալու համար

Հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Երևանի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Վարդանյանը:

Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:

ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կաշառք ստանալու պատրվակով խարդախություն):

«Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter