HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. բուհերը պետք է տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարեն ՏՏ ոլորտին

Տարեկան 10-15 տոկոսանոց աճ ապահովող ՏՏ ոլորտն այսօր ՀՀ կառավարության առջև առաջին հերթին դնում է կադրերի պատրաստման խնդիր, որպեսզի բուհերը կարողանան տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարել այս ոլորտին: Այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում բացված ԴիջիԹեք բիզնես ֆորումի ժամանակ:

Նա հավելել է, որ մրցակցությունն այս բնագավառում ուժգնանում է առաջին հերթին բարձր որակի կադրերի ներգրավման տեսակետից: Դրա համար կադրերի պատրաստման քաղաքականությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և պետական պատվերը տեղաբաշխելիս կամ բուհերի ծավալային ընդլայնման խնդիրները պլանավորելիս առաջնահերթություն է տրվում հենց ՏՏ բնագավառին:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «էլեկտրոնային կառավարություն» համալիր ծրագիրը, որն իրականացվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի հետ, լուրջ խթան է այս ոլորտը զարգացնելու համար:

«Այսօր եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ պետություն, ունենալ մրցունակ մասնավոր հատված, ապա ակնհայտ է, որ առանց լայնածավալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման այդ մրցակցային առավելությունը չենք ունենա: Դրա համար այն ընկերությունները, պետական կառույցները, որոնք թափով ներդնում են տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ բարձրացնում են իրենց արտադրողականությունը և դառնում մրցունակ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա այնուհետև հիշատակել է մի քանի ծրագիր, որոնք ՀՀ քաղաքացիներին տվել են դրական, տեսանելի և շոշափելի արդյունքներ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանն առանձնացրել է ձեռնարկությունների պետական ռեգիստրում և կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումը:

Երրորդ ուղղությունը, որտեղ սկսվել է լայնածավալ ՏՏ-ի կիրառում, հարկային և մաքսային բնագավառն է, ինչը, մի կողմից կրճատելով հարկ վճարողների շփումը այս ոլորտի աշխատողների հետ, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից՝ այդ համակարգը դարձնում թափանցիկ և վերահսկելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter