HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ներմուծվել 7.5 հազար հատ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ

Հայաստան է ներմուծվել բարձր արտադրողականության, բազմաֆունկցիոնալ շուրջ 7500 հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ), որը հուլիսի 1-ից առաջին հերթին կտրամադրվի խոշոր բիզնեսին: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում բացված ԴիջիԹեք բիզնես ֆորումի ժամանակ:

Ներմուծված ՀԴՄ-ներն ունեն հսկողական բարձր հնարավորություններ, թույլ են տալիս իրականացնել հաշվառում, ստանալ հաշվետվություններ, քարտային վճարումներ:

Միաժամանակ, սկսած 2014 թ. հունվարի 1-ից՝ 60 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ևս հնարավորություն կունենան օգտվել այդ ՀԴՄ-ներից, ինչն էապես կբարելավի վարչարարությունը հարկային և մաքսային ոլորտում: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter