HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբյանը Զաքարյանին խնդրում է ՎՊ հաշվետվությունն ուղարկել Գլխավոր դատախազություն

Այսօր Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

Նամակում Ռ.Հակոբյանը Ի Զաքարյանին խնդրում է, հաշվի առնելով վերջինի կողմից ԱԺ-ում հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում արձանագրված խախտումներն ու թերությունները և ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» օրենքով, տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Գլխավոր դատախազություն:

«Միաժամանակ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով՝ ակնկալում եմ 10-օրյա ժամկետում ստանալ գրավոր պատասխան»,- գրված է նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter