HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Հայաստանում և ողջ աշխարհում նշվում է «Երաժշտության տոնը»

Առաջին անգամ «Երաժշտության տոն» միջոցառումը անցկացվել է 1982 թ. հունիսի 21-ին՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Այնուհետև տարածվելով աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ «Երաժշտության տոն» միջոցառումը վերածվել է ամենամյա համաշխարհային իրադարձության, որի նպատակն է պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներին և երգիչներին համախմբել բացօթյա հնչող կենդանի երաժշտության ներքո:

2007 թվականից այս տոնը նշվում է նաև Հայաստանում՝ նպաստելով մայրաքաղաքի և մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը և զարգացմանը:

Մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ՝ այսօր «Երաժշտության տոն» ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ:

  • Ժամը 19:00-23:00-ն Երևանում՝ Ֆրանսիայի դեսպանատան պարտեզում, տեղի կունենա սիրողական կատարողների յուրօրինակ համերգ և հյուրասիրություն:
  • Ժամը 21:00-ից Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կկազմակերպվի էստրադային համերգ:
  • Ժամը 17:00-ին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում տեղի կունենա Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաների համերգը:
  • Ժամը 16:00-17:00-ն Շիրակի մարզի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ:
  • Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին և Ապարան քաղաքներում  կազմակերպված միջոցառումներ՝ մարզային երաժշտական, արվեստի, մշակույթի տների անհատ կատարողների և պարային խմբերի մասնակցությամբ:
  • Ժամը 19:00-20:30-ը Արարատի մարզի Վեդի քաղաքի ամֆիթատրոնում տեղի կունենա տոնական համերգ:
  • Տոնական միջոցառումներ կկազմակերպվեն Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներում:
  • Ժամը 18:00-ին Արմավիր քաղաքի զբոսայգում տեղի կունենա համերգ՝ Արմավիրի մշակույթի տան պարային համույթների,  Արմավիր քաղաքի արվեստի և թիվ 2 երաժշտական դպրոցների լավագույն սաների, հատուկ հրավիրված անհատ ստեղծագործողների և կատարողների մասնակցությամբ:
  • Ժամը 20:00-ին Էջմիածնի քաղաքապետարանի հարակից պուրակում տոնական միջոցառում կկազմակերպվի Էջմիածնի քաղաքապետարանի կամերային նվագախմբի, ջազային համույթի, արվեստի և երաժշտական դպրոցների լավագույն կատարողների մասնակցությամբ:
  • Ժամը 19:00-ին Մեծամորի մշակույթի տան հարակից տարածքում կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն Մեծամորի արվեստի դպրոցի, մշակույթի տան թատրոն-ստուդիայի լավագույն սաները, անհատ ստեղծագործողներ և կատարողներ:
  • Ժամը 19:00-22:00-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում կկազմակերպվի ուրախ համերգային ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter