HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատշգամբի փլուզում Սարուխան գյուղում. 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում փլուզվել է պատշգամբ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Մ. Գափոյանին պատկանող, 1970 թ. կառուցված 1,5 հարկանի տան (Թումանյան փողոցի թիվ 7 տուն) պատշգամբի երկաթբետոնե կառուցատարրերը՝ 12 քմ:

Մինչ հրշեջ-փրկարարարների կանչի վայր հասնելը Գրետա Առաքելյանը (ծնվ. 1942թ.), Անահիտ Խաչիկյանը (ծնվ. 1970թ.), Սիլվա Հակոբյանը (ծնվ. 1955թ.), Ասյա Մոտոյանը (ծնվ. 1961թ.), Ալիտա Բնյանը (ծնվ. 1985թ.), Ծաղիկ Մնեյանը (ծնվ. 1967թ.), Զինա Մնեյանը (ծնվ. 1950թ.), Աիդա Բադոյանը (ծնվ. 1952թ.), Լուսինե Պետոյանը (ծնվ. 1973թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են պատշգամբի կախված երկաթբետոնե կառուցատարրերը՝ 1 քմ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter