HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետը հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հիմնադիր-սեփականատեր Ֆատուշին

Հունիսի 22-ին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն ընդունեց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ հիմնադիր-սեփականատեր Պ. Ֆատուշին, ով Արցախում է գտնվում երրորդ սերնդի բջջային կապի գործարկման կապակցությամբ:

Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արցախում առաջիններից մեկը ներդրումներ կատարած գործարարին, ընդգծելով, որ կապի ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքները նպաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նշվեց նաև «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործադիր տնօրինության շնորհիվ ընկերությունում արդի պահանջներին համապատասխան կոլեկտիվի ձևավորումը, ինչը ևս կարևոր բաղադրիչ է աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու առումով:

Հանդիպմանը վարչապետը առանձնակի կարևորեց պարոն Ֆատուշի մասնակցությունը ԼՂՀ-ում բարեգործական մի շարք ծրագրեր կյանքի կոչելու գործում, նշելով, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը կապի մատակարար հանդիսանալուց բացի, նաև հանրապետության խոշորագույն գործատուներից և հարկ վճարողներից է:

Պատասխան խոսքում Պ. Ֆատուշը շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին` «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործունեությանը մեծապես օժանդակելու համար: Նշեց, որ տարիներ առաջ պարտավորություններ ստանձնելով Արցախում, առաջնահերթ նպատակ է ունեցել հանրապետությունն ապահովել ժամանակակից կապով և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ներդրումային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հ. Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter