HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության մեկնարկը` Հրազդանի կիրճում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում է «Ավելի մաքուր Երևան» նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին աջակցել են նաև  ավելի քան 400 կամավորներ՝ բուհերի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ։

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ այս կերպ հնարավոր կլինի մաքրել Երևանի ամենամարդաշատ կանաչ տարածքները, հատկապես այն, որոնք բնակիչները վերածել են հանգստի վայրերի, որտեղ այդ պատճառով աղբի մեծ քանակություն է  կուտակվում։

«Ավելի մաքուր Երևան»-ը ծրագիր է որի միջոցով, նաև կամավորների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականցվելու Երևանի հանրային օգտագործման կանաչ զանգվածներում։ «Ավելի մաքուր Երևան» ծրագիրի հաջորդ  հավաքը հունիսի 29–ին է` «Հաղթանակ» զբոսայգում։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Հա, բայց ո՞նց են մաքուր պահելու....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter