HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկրները` մեկ հարկի տակ»

«Երկրները` մեկ հարկի տակ» անվանումը  կրող ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում: Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը Երևանի դահլիճներից որևէ մեկում: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատները և հյուպատոսությունները: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ:

Փառատոնը մեկնարկել է 2012 թվականին: Հայաստան են ժամանել արտերկրա հայ և օտարազգի գործարարներ, մասնակցել են 18-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ, կապեր հաստատելու, կնքելու պայմանագրեր և համագործակցելու: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց լավագույնս ներկայանալու և ներկայացնելու սեփական արտադրանքը: Արձագանքները եղան բացառապես դրական: Պաշտոնական բացմանը, որը կատարեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկա էին պետական այրեր, դեսպաններ:

Այս տարի ևս փառատոնը միտում ունի ավելի զարգացնելու և նոր կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրյա գործարարների միջև: Պաշտոնական բացմանը կմասնակցեն ՀՀ նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական այրեր, դեսպաններ: Փառատոնը կլուսաբանվի տարբեր հեռուստա- և ռադիոընկերություններով:

Փառատոնն ունի նաև ճանաչողական բնույթ. նպաստել տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկություններին ծանոթանալուն, որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելուն, իսկ օտար երկրների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, ծանոթանալու հայկական ավանդույթներին, մշակույթին, ինչպես նաև` խոհանոցին: Փառատոնն ինքնին մեծ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար: Փառատոնին ներկա կլինեն բոլոր ոլորտների ներկայացուցիչները` մթերք, խմիչք, տեքստիլ, նորաձևություն, ինովացիա և այլն:

Մասնակիցներն են` ՀՀ-ում գործող դեսպանություններ, հյուպատոսություններ, արտասահմանյան երկրներ (Ֆրանսիան, Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսը, Թուրքմենիան, Սիրիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռումինիան, Էստոնիան, Ուկրաինան, Ղազախստանը, Հայաստանը և այլ դեսպանություններ, հյուպատոսություններ):

Փառատոնի ընթացքում կկատարվի նաև հանգանակություն, որի ողջ հասույթը կբաժանվի բարեգործական հիմունքներով:

Փառատոնին կարող են մասնակցել նաև սփյուռքահայ գործարարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter