HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ ուսանողների բաց նամակը նախարար Աշոտյանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին
ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի
«Իսպաներեն լեզու և գրականություն» բաժնի ուսանողների կողմից 

Բաց նամակ

Հարգելի պրն նախարար

Այս խնդրանք-դիմումով ցանկանում ենք բարձրաձայնել մի խումբ ուսանողների բողոքը սույն հրատապ խնդրի շուրջ:

Արդեն որքան ժամանակ է՝ ուսանողները սպասում են, թե վերջապես երբ պետք է ասպիրանտուրա ընդունվելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ընդունվեն իսպաներեն DELE քննության՝որպես երկրորդ մասնագիտական լեզվի դիպլոմների արդյունքները: Դիպլոմներ, որոնք շնորհվում են այն ուսանողներին, ովքեր կարողանում են հաղթահարել Իսպանիայի կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Իսպանիայի Սերվանտեսի համալսարանի կողմից կազմակերպվող բավական դժվարին քննությունները:

Եվ սա այն դեպքում, երբ բացի անգլերենի TOEFL քննության արդյունքներց, ընդունվում են նաև ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից հանձնվող քննությունների արդյունքները: Ստացվում է, որ ֆրանսիական և գերմանական բաժնի ուսանողները ընդունվում են ասպիրանտուրա՝ հանձնելով քննություններ ֆրանսերենից և գերմաներենից, մինչդեռ իսպաներեն բաժնի ուսանողները ստիպված են հանձնել TOEFL քննություն ինչպես անգլիական բաժնի ուսանողները, ինչը, կարծում ենք, անարդար է:

Հարկ ենք համարում նաև նշել, որ իսպաներենի DELE քննությունը, որը տարեկան երկու անգամ կազմակերպվում և անցկացվում է ԵՊՀ-ում, ոչ միայն օրինական է, այլև ունի միջազգային որակավորում, և ստացվում է, որ այն ընդունելի է ամբողջ աշխարհում՝բացի Հայաստանից:

Այդ դեպքում ո՞րն է քննությունն անցկացնելու և դիպլոմներ ստանալուիմաստը: Նույն խնդրի առջև կանգնած են ոչ միայն Մայր բուհի, այլև՝Բրյուսովի և Մանկավարժական համալսարանի ուսանողները:

ՊարոնԱշոտյան, խնդրում ենք լուծում տալ այս հրատապ խնդրին՝ անպատասխան չթողնելով մեր խնդրանք- դիմումը:

Հարգանքներով՝

Ռուզաննա Պետրոսյան, Մերի Զոհրաբյան, Նարինե Վարդանյան, Լիլիթ Սազբանդյան, Սաթինե Սմբատյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter