HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն մի շարք ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի և Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter