8 օրում բնությանը հասցվել է ավելի քան 0,5 մլն դրամի վնաս
Հունիսի 17-ից 24-ին բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.8 մլն դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի 23 որոշում, և հաշվարկվել է 556.1 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես,
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է 37.5 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքի համար 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 29.6 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Մեկ տնտեսվարողի մոտ Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում, և հաշվարկվել է 90.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 8 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 800.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում, և հաշվարկվել է 393.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով
Գեղարքունիքի տարածքային բաժինը 2 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի և Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի և ձկան ապօրինի որսի դեպքերի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 15կգ խեցգետինը և 7 հատ «կարաս» տեսակի ձկները կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում արձանագրված ապօրինի ձկնորսության համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 150.0.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 6.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում առգրավվել է «սիգ» տեսակի 28 հատ տիրազուրկ ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի մանկատուն:
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 963.4 հազ. դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել