HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. 30-ամյա Դավիթը Իջևանի անտառում ծառ է ապօրինի կտրել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ապօրինի ծառ կտրելու կասկածանքով Սևան քաղաքից Աբովյան քաղաք մտնող ճանապարհից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են հրավիրել 1983 թ. ծնված Դավիթ Ղ.-ին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա «ԳԱԶԵԼ»-ում բեռնված կտրտված ծառերը, առանց համապատասախան թույլտվության, ապօրինի կտրել է Իջևանի անտառից՝ Երևան տեղափոխելու և վաճառելու նպատակով:

Նախապատրաստված նյութերը Կոտայքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter