Հայաստանն ու Հորդանանը կհամագործակցեն կրթության և գիտության ոլորտում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդի հետ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այս ուսումնական տարվանից իրականացել կրթաթոշակային ծրագրեր, մասնավորապես, հայ ուսանողները հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները արաբագիտության, իսլամագիտության և ՏՀՏ ոլորտներում, իսկ հորդանանյան կողմին հետաքրքրել են բժշկագիտության, ճարտարապետության, դիզայնի և ՏՀՏ ոլորտներում կրթության հնարավորությունները Հայաստանում:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ կողմերը կնպաստեն իրենց երկրների միջնակարգ, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաև կմշակեն և կիրագործեն գիտահետազոտական ծրագրեր և նախագծեր: Այս մասին հայտնում է ԿԳՆ կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել